«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով վերջին օրերին արտերկրում էր, Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո հանդիպել է կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Վերջինս, ԲՀԿ-ի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ եւս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների եւ փաստաբանների խումբ», - ասված է հաղորդագրությունում։