Փառատոնի 28 մասնակիցներից եզրափակիչ փուլ էին անցել 5-ը:
Եզրափակիչ փուլում ելույթից առաջ Լեհաստանը ներկայացնող Քրեֆթ Ջոանա Էմիլիան 11 ժամ առանց դադարի պարապել էր, ինչի հետեւանքով ելույթից առաջ ուշաթափվեց:
«Դա շատ հիմար քայլ էր, ես ուղղակի ցանկանում էի լավ ներկայանալ», - իր արարքն այսպես բացատրեց Ջոանա Էմիլիան: Նա պատմեց, որ արդեն 12-13 փառատոնների եւ մրցույթների է մասնակցել. - «Ես ջութակ նվագում եմ արդեն 16-17 տարի: Ես ընտրեցի այս երաժշտական գործիքը, երբ այն տեսա հեռուստատեսությամբ, պատմեցի հայրիկիս, եւ ասացի, որ ցանկանում եմ այս գործիքը նվագել սովորել»:
Արամ Խաչատրյան մրցույթի մասին Ջոանա Էմիլիան իմացել է իր ուսուցչից եւ ցանկություն է հայտնել մասնակցել:
«Կարծում եմ, Խաչատրյան նվագելը բարդ է տեխնիկական, ֆիզիկական պատրաստվածության առումով: Բայց սա ինձ համար շատ գեղեցիկ երաժշտություն է: Ես կցանկանայի մեկ անգամ էլ նվագել: Շատ սխալներ եմ արել, բայց ես երջանիկ եմ», - իր ելույթի մասին ասաց լեհ ջութակահարուհին:
Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող Ֆյոդոր Ռուդինը 19 տարեկան է:
«Ես ընդհանրապես ցանկանում էի 3 տարեկանից սկսել, որովհետեւ շատ էի ուզում Վիվալդիի «Տարվա եղանակները» նվագել, բայց ինձ ջութակ տվեցին միայն 5 տարեկանում», - նշեց Ֆյոդորը:
Արամ Խաչատրյանի անվան մրցույթը 14-րդն է, որին նա մասնակցում է: Երիտասարդ երաժիշտը մրցութի մասին իմացել է ընկերուհուց, ով 2 տարի առաջ նույն մրցույթում 1-ին հորիզոնականն է զբաղեցրել: Հետո տեսել է հայտարարությունը համացանցում:
«Ես երբեք չէի եղել Հայաստանում, այնքան հայ ընկերներ ունեմ: Այդ ժամանակ ես մտածեցի, որ կգամ Երեւան, երեւի ինչ-որ հնարավորություններ կան եւ միչեւ այս պահն էլ մտածում եմ, որ դրանք կան: Այն, ինչ ես արել եմ միգուցե հիմարություն է. սա իմ 2-րդ մրցույթն է` 3 շաբաթվա ընթացքում: Բայց հասա եզրափակիչ փուլ, նվագեցի շատ լավ նվագախմբի հետ, շատ լավ խմբավարի հետ, որն ամենակարեւորն է»:
Ֆյոդոր Ռուդինը նշում է, որ բեմ դուրս գալուց առաջ չի անհանգստացել. - «Արդեն սովորել եմ չանհանգստանալ ելույթից առաջ: Միայն անհանգիստ էի մինչեւ վերջ դիմանալուս համար, քանի որ երեկվանից վատառողջ եմ, այսօր էլ մոտ 38 աստիճան ջերմություն ունեմ եւ ճնշումս է բարձր: Հեշտ չէր 40 րոպե այդ վիճակում կանգնել բեմին եւ նվագել: Կարծում եմ, 38 աստիճան ջերմության պարագայում նորմալ նվագեցի»: