ՀՅ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն (ԿԿ) որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրություններում սատարել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:
Դաշնակցության այս հայտարարությունը շատերին անակնկալի բերեց. փաստորեն, կուսակցությունը չսատարեց նախագահի մյուս թեկնածու Վիտալի Բալասանյանին, ով 2010 թվականին պատգամավոր է ընտրվել Դաշնակցության համամասնական ցուցակով եւ ներկայումս էլ Ղարաբաղի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը պարզաբանեց, թե ինչու որոշվեց չսատարել Վիտալի Բալասանյանին. - «Այս պարագային, թերեւս, ակնհայտ էր, որ մինչեւ առաջադրումը Դաշնակցության ֆրակցիայի անդամը եւ Դաշնակցության համամասնական ընտրացուցակով առաջադրված պատգամավորը պետք է հստակ ստանա Դաշնակցության պատասխանատու կառույցի հստակ որոշումը: Իսկ նման որոշումը` հատկապես նախագահական ընտրություններին, նույնիսկ սեփական թեկնածուի առաջադրման հարց կամ որեւէ մեկին սատարելու հարցը, բավականին երկար քննարկումների արդյունքում է կայացվում` ոչ միայն Արցախի կենտրոնական կոմիտե, այլ նաեւ կենտրոնական կոմիտեի բյուրո , որովհետեւ Արցախի նախագահի ընտրությունը համահայկական տարողունակության խնդիր է»:
Անդրադառնալով Դաշնակցության այս հայտարարությանը` Վիտալի Բալասանյանը Facebook-ի իր էջում գրել է . - «Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին եւ անդամներին։ Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների եւ ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ-ն ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու եւ քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ եւ ինձ տեղյակ են պահել, որ կա կայացրած որոշում` չսատարել որեւիցե թեկնածուի եւ կուսակցության անդամներին ազատ ընտրության կոչ անել»:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Դավիթ Իշխանյանը հերքեց նման պայմանավորվածության առկայությունը։ «Ես կարող եմ ինքնավստահ ասել, որ որեւէ պայմանավորվածություն չէր կարող լինել եւ որեւէ պայմանավորվածություն չկար», - հայտարարեց նա։
Բալասանյանը ֆեյսբուքյան իր հայտարարության մեջ կարծիք էր հայտնել նաեւ, որ «Դաշնակցության այս որոշումը չի արտացոլում Դաշնակցության անդամների մոտեցումները եւ ընդունվել է ԿԿ մի խումբ անդամների եւ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ»։ «Գտնում եմ, որ ընդունված որոշումը ոչինչ չունի Դաշնակցության գաղափարախոսության եւ դավանած արժեքների հետ, եւ Դաշնակցության անդամների եւ համակիրների մեծամասնությունը չի կիսում այս որոշումը», - հավելել էր նա։
Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն էլ, իր հերթին, հայտարարեց, որ Դաշնակցության բոլոր որոշումները պարտադիր կատարվում են բոլոր դաշնակցականների կողմից, իսկ «ով էլ չի կատարում` դառնում է նախկին դաշնակցական»։
«Դաշնակցության որոշումները պարտադիր կատարվում են բոլոր դաշնակցականների կողմից: Նրանք, ովքեր որ չեն կատարում Դաշնակցության որոշումները, դառնում են նախկին դաշնակցականներ: Մենք ունենք նման բազմաթիվ փորձեր եւ դեպքեր: Կա հստակ որոշում եւ կա վերջնական որոշում: Այդ որոշումը, կարծում եմ, բոլոր դաշնակցականները կկատարեն կանոնագրի եւ մեր սկզբունքներին համապատասխան», - հայտարարեց Իշխանյանը։
«Այսինքն, կպատժվի՞ այն դաշնակցականը, ով կգնա եւ Վիտալի Բալասանյանի օգտին կքվեարկի», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նա արձագանքեց. - «Ես պատժի կամ խրախուսման մասին չխոսեցի»։
«Այսինքն` կհեռացվե՞ն շարքերից», - այս հարցին էլ պատասխանեց. - «Ես հստակ ներկայացրի` ինչ որ կա»:
Դաշնակցությունը Ղարաբաղում միակ կուսակցությունը չէ, որ սատարում է Բակո Սահակյանին: Մյուս երկու խորհրդարանական ուժերը` «Ազատ հայրենիք»-ը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նույնպես հայտարարել են, որ կսատարեն գործող նախագահի թեկնածությունը։
Դավիթ Իշխանյանի կարծիքով` այս հանգամանքն ամենեւին էլ չի հակասում ժողովրդավարության սկզբունքներին:
Իսկ կարելի՞ է Բակո Սահակյանին սատարելու փաստի հիման վրա ենթադրել, որ Դաշնակցությունը գոհ է անցած հինգ տարիներին նախագահի վարած քաղաքականությունից. այս կապակցությամբ կուսակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարեց. - «Անկեղծ ասեմ, անցած հինգ տարիների ընթացքը կարելի է բաժանել երկու շրջանի` պաշտոնավարման առաջին կես եւ պաշտոնավարման երկրորդ կես: Առաջին կեսը ուներ ավելի հստակ ուղղություն, ավելի նպատակաուղղված, իսկ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանը որոշակի հետընթաց ապահովեց այն գաղափարներից եւ սկզբունքներից, որոնք հայտարարված էին, բնականաբար` հատկապես ներքաղաքական ոլորտում: Այնուհանդերձ, ընդհանուր առումով անցած հինգ տարիները` ի համեմատություն անցյալ ժամանակների, անցյալ նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանի, մենք կարող ենք ավելի հաջողված եւ առաջընթաց ապահոված ժամանակաշրջան համարել»: