Մատչելիության հղումներ

Հատուկ կարիքներով երեխաները խաղում են ներառական թատրոնում


Գրիգորը, Դավիթը, Աղավնին եւ եւս 16 երեխաներ, որոնցից 10-ը հատուկ կարիքներով, խաղում են «Ես ուզում եմ հավատալ» ներկայացման մեջ:

Ներկայացման մեջ խաղալով երեխաներն ավելի հեշտ են շփման մեջ մտնում եւ հաղթահարում իրենց դժվարությունները:

«World Vision» կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության արտ-թերապեւտ Մարինե Ասատրյանը նշեց, որ խմբում ընդգրկում են թե՛ հատուկ կարիքներով երեխաների, թե՛ համայնքի մյուս երեխաներին, որի արդյունքում ձեւավորված թատերախմբում խաղալով՝ երեխաները մոռանում են իրենց խնդիրների մասին: Ներառական թատրոն երեւույթը մի քանի տարի է կիրառվում է նաեւ Հայաստանում:

«Վատ լսող, դժվարությամբ քայլող, խոսքային խնդիրներ ունեցող երեխաներ ունենք, բայց ներկայացման ընթացքում մտնում են կերպարի մեջ, բացարձակ չեն հիշում իրենց խնդիրների մասին», - ասաց Մարինեն:

Աղավնին 19 տարեկան է, թատերախմբում երեխաները տարբեր տարիքի են՝ 7-ից սկսած: Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց, որ այս բեմադրությունը կպատրաստվի հինգ ամիսների ընթացքում եւ սեպտեմբերին կխաղան ներկայացումը Վանաձորում, Գյումրիում եւ Երեւանում:

«Երբ մենք հանդես գանք այսպիսի ներկայացումներով, մարդիկ կտեսնեն, որ բոլոր երեխաները հավասար են եւ հավասար իրավունքներ ունեն», - ասաց Լուսինե Սիմոնյանը:



please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG