Եվրոպական հեռարձակողների միությունը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները, թե հնարավոր է` ժողովրդավարության ցածր մակարդակ ունեցող երկրներին հետագայում չթույլատրվի հյուրընկալել «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այդ մասին հայտարարել է «Եվրատեսիլ»-ի մամլո խոսնակ Քարեն Մացոլին` հավելելով միաժամանակ, որ Եվրոպական հեռարձակողների միությունը, այնուամենայնիվ, կքննարկի որոշ նոր առաջարկների մի փաթեթ:
Այդ փաստաթուղթը իրենից ներկայացնելու է համընդհանուր արժեքների արձանագրում, որոնք պետք է ընդհանուր լինեն հանրային հեռարձակողների համար, սակայն դրա մեջ բառ անգամ չկա երգի մրցույթը հյուրընկալելու իրավունքից մարդկանց զրկելու մասին, ասել է Մացոլին:
«Մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, թե որոշ անդամների Եվրոպայի հեռարձակողների միությունը պատրաստվում է հեռացնել «Եվրատեսիլ» մրցույթից, ճիշտ չեն: Միակ քննարկումը, որ կլինի Ստրասբուրգում հունիսի վերջին կայանալիք հավաքի ժամանակ, վերաբերում է հանրային հեռարձակողների համար համընդհանուր արժեքներին», - նշել է «Եվրատեսիլ»-ի խոսնակը։
Այս առաջարկությունները ներկայացվելու են Եվրոպական հեռարձակողների միության անդամներին` 56 երկրներից, Ստրասբուրգում հունիսին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
«Հովանավորները նույնպես կարծում են, որ կարեւոր է ընդհանուր եւ միասնական արժեքներ հաստատել` ընդունելով հանդերձ մշակութապես հարուստ Եվրոպայի բազմազանությունը: Այդ պատճառով մենք ի մի ենք բերում մի հռչակագիր` հանրային հեռարձակողների հիմնարար արժեքների վերաբերյալ: Սակայն այժմ սա հետեւանքներ չունի այն անդամների համար, որոնք այդ արժեքներով չեն ապրում», - ասել է Մացոլին։
Այն բանից հետո, երբ Շվեդիան հաղթանակ տարավ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված «Եվրատեսիլ - 2012»-ում, Հյուսիսային Եվրոպայի լրատվամիջոցները հաղորդեցին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը պատրաստվում է փոխել կանոնները եւ սահմանափակումներ մտցնել ոչ ժողովրդավար երկրների համար:
Այս գաղափարի ջատագովներն են Մեծ Բրիտանիան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրները, այդ թվում եւ հաղթող Շվեդիան։ Նրանք պաշտպանում են արդեն գործող կանոնները խստացնելու գաղափարը եւ կոչ անում ժողովրդավարության չափանիշներ սահմանել «Եվրատեսիլ»-ին մասնակցել ցանկացող երկրների համար ու երաշխավորել, որ բռնատիրական երկրները չեն մասնակցի եւ առավել եւս չեն հյուրընկալի «Եվրատեսիլ»-ը:
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերը այս տարի ուշադրության կիզակետում հայտնվեցին, քանի որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալող Ադրբեջանի հասցեին միջազգային հանրությունը մեղադրանքներ էր հնչեցնում ժողովրդավարության չափանիշները չհարգելու, ազատ խոսքը սահմանափակելու եւ բանտերում կտտանքներ կիրառելու մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին անում մասնակից երկրներին` ուշադրություն դարձնել երկրում քաղբանտարկյալների առկայության փաստին: