«Մեր երկրում կան որոշակի դրական միտումներ կապված տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության հետ` չնայած մնում է բավականին բարձր ցուցանիշների վրա: Հիմա ավելի տեսանելի է դառնում ծխախոտի օգտագործումը կանանց շրջանում», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը:
Ըստ վերջին վիճակագրության` Հայաստանում տղամարդկանց շրջանում 15 տարեկանից բարձր ծխում են մոտ 54 տոկոսը: Ծխախոտ օգտագործող կանայք կազմում են Հայաստանում ծխողների 3 տոկոսը: Ցածր է ծխախոտի օգտագործումը գյուղական համայնքներում եւ շրջաններում:
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Պողոսյան պարտեզներ» կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետը եւ «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը համատեղ նախաձեռնել են «Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում» նախագիծը, որի շրջանակներում Սիրահարների այգու մի հատվածում` խաղահրապարակում այսուհետ արգելված է ծխել:
Սիրահարների այգում տեղի ունեցավ բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը:
«Սա երեխաների համար է եւ ոչ միայն երեխաների: Այստեղ չեն ծխում», - բացման խոսքով հանդես եկավ երեխաներից մեկը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` յուրաքանչյուր երկրորդ երեխայի առողջությունն աշխարհում վտանգվում է երկրորդային ծխի ազդեցության հետեւանով:
Ըստ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման վերաբերյալ համաշխարհային հարցման` Հայաստանում յուրաքանչյուր 10 դեռահասից 9-ի տներում ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում: