Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսել են պլանավորել ընտանիքը


Որքանո՞վ են Հայաստանում երիտասարդները տեղյակ ընտանիքի պլանավորումից, եւ պլանավորո՞ւմ են արդյոք իրենց ապագա ընտանիքը:

22-ամյա Աննայի պլանավորած ապագա ընտանիքում երեխաները չեն գերազանցելու 2-ը, քանի որ նա նպատակ ունի մասնագիտական ոլորտում էլ հաջողություններ գրանցել:

Մանկաբարձ-գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Լիլիթ Կուջոյանը նշում է, որ ընտանիքի պլանավարումը ընտանիքում հղիությունների քանակի պլանավորումն է, որի հիմնական նպատակն է անցանկալի հղիությունների կանխումը:

«Երիտասարդ սերունդը` 1970-80 թվականներին ծնվածները, շատ խելամիտ են մոտենում: Դրան նպաստում է նաեւ լրատվամիջոցների եւ համացանցի միջոցով փոխանցվող տեղեկատվությունը», - նշում է Լիլիթ Կուջոյանը եւ հավելում. - «Հաճախ ինքս եմ առաջարկում, իմ օգնությամբ ընտրել հակաբեղմնավորիչ, ինչը զույգերը ուրախությամբ են ընդունում»:

«Արհեստական ընդհատման պետք է դիմել միայն բժշկի ցուցումով, եւ այն դեպքում, երբ վտանգ է կա պտղին կամ մոր առողջության հետ կապված», - նշում է Լիլիթ Կուջոյանը:

Գինելոլոգը հաճախ զուգընկերոջը փոխող մարդկանց խորհուրդ է տալիս օգտագործել պահպանակ, ինչը ոչ միայն կկանխի անցանկալի հղությունը, այլեւ զերծ կպահի սեռավարակներից. - «Ընտանիքում կանանց խորհուրդ է տրվում ներարգանդային պարույր կամ հակաբեղմնավորիչներ»:

«Ընտանիքի պլանավորումը նաեւ հղիությունների միջեւ ընկած ժամանակահատվածն է: Եթե ընտանիքում պլանավորվում է մի քանի երեխա, ապա երեխաների ծնունդների միջեւ ընկած ժամանակը պետք է լինի 2 տարուց ոչ պակաս», - նշում է Լիլիթ Կուջոյանը:



please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG