Տարեցտարի Հայաստանում ավելանում է դեմքի, մարմնի թերությունները շտկել կամ ավելի գեղեցիկ տեսք ունենալ ցանկացողների թիվը, ասում է «Պլաստիկ վիրաբուժական կենտրոնի» ղեկավար, մակրովիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը։
Մակրովիրաբույժն ասում է, որ պլաստիկ վիրաբուժության հիմնականում դիմում են կանայք։ Տղամարդիկ ընդհանուր այցելուների թվի ընդամենը 5 տոկոսն են կազմում: Այցելուների հիմնական մասը ցանկանում է վիրահատել քիթը։ Մեծ տարածում ունի նաեւ ականջների, կոպերի, կրծքագեղձերի, շրթունքների պլաստիկան:
«Շատերն իրենց անձնական, մասնագիտական դժբախությունները կապում են արտաքին թերությունների հետ», - ասում է հոգեբան Մանե Սողոյանը, - «եթե վիրահատությունը հաջող է կատարվել եւ այցելուն գոհ է արդյուքներից,ապա դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա»։
Մասնագետները հավաստիացնում են, որ վիրահատությունների գները մատչելի են։
«Գինը կախված է ոչ թե նրանից, թե ինչն են վիրահատում, այլ ինչ աշխատանք է կատարվում», - ասում է Գեւորգ Ստեփանյանը։
Նարե Գեւորգյանը, ով քիթը վիրահատել է մոտ երեք ամիս առաջ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ շնչառական խնդիրներ է ունեցել, շտկել են միջնապատը, սակայն նաեւ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն է եղել:
«Արդյուքներից շատ գոհ եմ։ Սակայն եթե առողջական խնդիրը չլիներ` միայն արտաքին տեսքը փոխելու համար չէի դիմի»,- ասաց Նարեն եւ հավելեց, որ վիրահատության արժեքը մոտ 300 հազար դրամ էր:
Հայաստանում մարդիկ կան, ովքեր ցանկանում են նաեւ սեռը փոխել, սակայն ինչպես նշեց Գեւորգ Ստեփանյանը, ի տարբերություն մի շարք երկրների, մենք չունենք օրենք, որը կթույլատրի նման վիրահատություններ: