Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը։
94 տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց անկախ պետություն, եւ շուրջ հինգ ու կես դար ձգված ընդմիջումից հետո հայկական պետականությունը վերականգնվեց։
Տոնի առթիվ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Ավադույթի համաձայն, հուշահամալիրի հարեւանությամբ Արմավիրի մարզի համայնքները առատ սեղաններ էին բացել: Հյուրասիրությունից օգտվեց նաեւ Սերժ Սարգսյանը:
«Բոլորիդ տոնը շնորհավոր: Թող երբեք առիթ չլինի, ինչպես այն ժամանակ էր, որպեսզի ապացուցենք, որ մենք էլ կարող ենք մեր հայրենիքը պաշտպանել», - սեղաններից մեկի մոտ հավաքվածների հետ բաժակ բարձրացնելով` ասաց երկրի նախագահը:
Նախորդ տարիների համեմատ, այս տարի Սարդարապատի հուշահալիր եկել էին ավելի քիչ թվով մարդիկ, եւ դա չէր վրիպել ՀՅԴ ղեկավար անդամ Հրայր Կարապետյանի աչքից:
«Նույնիսկ ամենավատ եղանակին ավելի շատ ժողովուրդ էր լինում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` շարունակելով. - «Հնարավոր է որոշակի հիասթափություն, հոգնածություն... չգիտեմ»:
Հարցին, թե ինչով է պայմանավորված մարդկանց սակավությունը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Երեւի զուտ աշխատանքի հետ կապված... Գյուղացու համար ոչ աշխատանքային օր չկա»:
Իսկ դիտարկմանը, թե ամեն տարի էլ այս օրը ոչ աշխատանքային է, մարզպետը արձագանքեց. - «Բայց արդեն բավականին շատացել է»:
Մայիսի 28-ը «մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, եւ որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները», ասված է, մասնավորապես, տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
«Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը եւ շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության եւ քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ», - իր ուղերձում է նշում է նախագահը։ - «Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա»:
«Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ եւ կռվի դաշտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վհատվածները լցվեցին հույսով, հավատացին իրենք իրենց եւ փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստան երկրի հանդեպ: Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը։
Ըստ նախագահի, «փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաեւ օտարների գնահատականը». - «Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան եւ չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարեւաններին, հեռու եւ մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք եւ կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում»:
«Մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության եւ իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում: Մենք պետականորեն որդեգրեցինք համամարդկային ու ազգային արժեքներ՝ համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց», - ասված է նախագահի ուղերձում։
«Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից: Չենք մոռացել, որ այն նաեւ սովի, համաճարակների, գաղթականության եւ կիսամեռ որբերի երկիր էր», - ընդգծում է նախագահը` շարունակելով. - «Սակայն, կրկնում եմ, կատարվել էր ամենակարեւորը. ծնվել էր հոգեբանորեն եւ քաղաքականապես նոր հայը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:
«Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք եւ պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր: Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին», - իր ուղերձը ամփոփում է Սերժ Սարգսյանը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես, ասված է. - «Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման: Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու եւ իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում»: