Մատչելիության հղումներ

Վերջին զանգի համար ծնողները գումար չեն խնայում


Այսօր հանրապետության ավագ դպրոցների 12-րդ դասարանցիների վերջին դասն էր՝ վերջին զանգի տոնակատարություններից առաջ:

Քանաքեռ-զեյթուն համայնքի թիվ 127 ավագ դպրոցի ավարտական դասարաններից մեկի դասղեկ Լիլիթ Սարգսյանը նշեց, որ վերջին զանգին նախապատրաստական աշխատանքները սկսել են մոտ 6 ամիս առաջ. - «Ամեն բան արել ենք, որ ավարտական դասարանի ծախսերը հասցնենք նվազագույնի, որ ծնողների հանար լավ լինի»:

Գայանեն եւ Ջեմման վաղ առավոտից դպրոց էին եկել պատրաստված: Նրանք նշում են, որ դասընկերների հետ միասին ընտրել են հագուստի ձեւը եւ պատվիրել դերձակի մոտ:

Եթե աղջիկները իրենց հագուստը կարողացել են ձեռք բերել 10.000 դրամով, ապա տղաներից Բաբիկը նշում է, որ հագուստին հատկացրել է 90.000 դրամ. - «Վերջին զանգի պատրաստությունների համար ծախսվել է 200.000 դրամ, որից 90.000-ը հագուստի համար»:

Եթե տոնավաճառներից վերնաշապիկ կարելի է գնել 5-10 հազար դրամով, իսկ կոստյումը՝ 15.000 - 40.000 դրամով, ապա բրենդային խանութնեում ամենամատչելի կոստյումը 40.000, իսկ վերնաշապիկը՝ 15.000 դրամ է:

Վերջին զանգի կապակցությամբ աղջիկները գումար են ծախսում նաեւ գեղեցկության սրահներում: «Ճիշտն անած չգիտեմ, մայրիկս է վճարել: Փաստորեն ծնողների կողմից ամեն ինչ արվել է, որ մեր օրը լավ անցնի», - նշում է Գայանեն:

Ինչ վերաբերվում է ծնողներին, նրանք նշում են, որի իրենց երեխաների համար պատրաստ են ծախսել որքան անրհրաժեշտ է:

«Ինչ որ արվել է` արվել է սրտանց: Ամեն բարեկամ իր հերթին այդ ծախսը փակում է, անցնում գնում է», - ասաց ծնողներից մեկը:

please wait

No media source currently available

0:00 0:05:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG