Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը մայիսի 31-ին Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ կուսակցության անունից հանդես է եկել հայտարարությամբ։
Նշելով, որ իրենք ավարտում են քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ձեւավորված դրական միջավայրն ամրապնդելու եւ զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ, Հանրապետական կուսակցությունը հայտարարում է․ - «Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես եւ նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից»:
Այդ համատեքստում, Ազգային ժողովում մեծամասնություն ստացած ուժը նշում է, որ պատրաստակամ է քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` «ի նպաստ մեր պետության զարգացման եւ յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն»:
«Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ եւս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում», - նաեւ ասված է Հանրապետական կուսակցության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը բաժին էր ընկել իշխող Հանրապետական կուսակցությանը, 37-ը՝ ԲՀԿ-ին, 7-ը՝ Հայ ազգային կոնգրեսին, 6-ական՝ ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, 5 մանդատ՝ «Ժառանգությանը»։
Այսօր ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ասել, որ իր կուսակցությունը «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»։