«Խաչատրյան» եռյակի անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել: Դաշնակահար Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ այժմ համագործակցում են Արամ Խաչատրյանի մեծ ստեղծագործությունները տրիոյի համար փոխադրող կոմպոզիտորների հետ, որպեսզի կամերային համերգների ժամանակ կարողանան հնչեցնել հատվածներ, օրինակ, «Գայանե» կամ «Սպարտակ» բալետներից:
Իսկ ջութակահար Կարեն Շահգալդյանը հավելեց. - «Մյուս տարի, երբ նշվելու է Արամ Խաչատրյանի 110-ամյակը, մենք մի այսպիսի հավակնոտ նախագիծ ունենք՝ նվիրված Արամ Իլյիչի հենց կամերային ստեղծագործություների պրոպագանդային: Քանի որ նա մեծամասամբ հայտնի է որպես սիմֆոնիստ, նրա կամերային ստեղծագործությունները գրեթե հայտնի չեն: Ուզում ենք նրա հիմնական կամերային ստեղծագործություններով ձայնասկավառակ ձայնագրել եւ այդ ծրագրով շրջագայություն կազմակերպել Ռուսաստանի քաղաքներով»:
Իսկ մինչ այդ, այս տարվա հունիսի 10-13-ը համերգներով եւ վարպետության դասերով տրիոն կլինի Կապանում եւ Քաջարանում:
Հարցին` արդյո՞ք պահանջված է դասական երաժշտությունը մարզերում, Կարեն Շահգալդյանը արձագանքեց. - «Մարզերում դասական երաժշտության նկատմամբ սերը նման է տիեզերանավի նկատմամբ սիրուն. այն ինձ շատ դուր է գալիս, բայց ես երբեք չեմ տեսել եւ չունեմ դրանից: Որովհետեւ մարզերում սովորելու եւ երաժշտությունը լսելու ցանկությունը կա, բայց չկա, բիզնեսի լեզվով ասած` արտադրանքը, քանի որ շատ քիչ երաժիշտներ են համերգներով գնում մարզեր, այդքան շատ չեն տեղական համերգները, եւ ամեն ինչ կարծես հետեւյալ սկզբունքով է` եթե ստացվի, ինչ-որ բան կանենք տարին մեկ անգամ»:
Ասուլիսի ընթացքում երաժիշտները խոսեցին նաեւ Հայաստանում դասական երաժշտության վիճակի մասին: Նրանց կարծիքով, դասական երաժշտությունը որպես մշակութային դաշտի մաս, մեծ հաշվով վերանում է, քանի որ արդեն խոսում ենք ոչ թե այն մասին, թե լավ են նվագում մեր ուսանողները, թե վատ, այլ` եթե առհասարակ նվագում են, դա արդեն լավ է:
«Գուցե պետք է մենք մեզ հարց տանք, թե արդյոք պետք է Հայաստանին դասական երաժշտությունը: Որովհետեւ կան պետություններ, որոնք առանց դրա գոյատեւում են: Բայց հայերի մոտ դա լավ Է ստացվում, եւ հարուստ պատմություն ունենք այդ ոլորտում: Սակայն այնպիսի տպավորություն է, որ մտածում ենք, թե դա մեզ պետք չէ: Ցավոք, բացի պետությունից դրանով ոչ ոք լրջորեն չի կարող զբաղվել», - ասաց Շահգալդյանը:
«Խաչատրյան» տրիոն 2010-ին հիմնադրել է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը: