«Երկիր»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ընտրություններից առաջ թվում էր, թե մայիսի 6-ից հետո իշխանության ներքին դիրքային պայքարը վերջապես կհանգուցալուծվի: Սակայն ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ընտրություններն այդ խնդիրը չլուծեցին եւ գրեթե մեկուկես տարի տեւող այս հոգեմաշ անորոշությունն է՛լ ավելի խորացրին: Պարզ է` եթե արդյունքները լեգիտիմ լինեին, իշխանության ձեւավորման հետ կապված բոլոր հարցերը վաղուց լուծված կլինեին: Մինչդեռ ոչ թե ընտրություններն են իշխանության ձեւավորման բանալին, այլ կուլիսային պայմանավորվածությունների հանգելը: Հարաբերությունների ճշտումը նրանց համար շատ ավելի սկզբունքային է, քան համապետական խնդիրներն օր առաջ լուծելը։ Բայց իրավիճակը ողբալի է հատկապես այն պատճառով, որ այսքանից հետո էլ դեռ որոշակիության հույս չկա. ԱԺ ընտրություններից ուշքի չեկած՝ մեզ ստիպում են իրենց հետ շնչակտուր մտնել նախագահական ընտրամարաթոնի մեջ»:
«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Հետընտրական այս օրերին կոալիցիայի շուրջ ինտրիգը մի տեսակ ստվերեց այն խայտառակ երեւույթը, որը տեղի է ունենում Ազգային ժողով անցած կուսակցությունների ներսում: Խոսքը մանդատների բաժանման մասին է: Այս օրերին մենք տեսնում ենք, որ այս կամ այն կուսակցությունում ամիսներ շարունակ հաղթանակի համար պայքարած գործիչները` ի վերջո ձեռք բերելով այնքան բաղձալի մանդատները, մեկ էլ վերցնում են ու ինքնաբացարկ հայտարարում: Ինքնին հասկանալի է, որ դա տեղի է ունենում ամենեւին էլ ոչ վերջիններիս կամքով. նրանց այդ քայլին դրդում են կուսակցապետերը` յուրաքանչյուր դեպքում կիրառելով առանձին մեթոդներ: Դեռեւս 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ գրեցինք, որ նախագահականի հրահանգով ընտրություններին մասնակցող բոլոր իշխանամետ ուժերի ընտրացուցակների անդամները կանխավ գրել էին ինքնաբացարկի դիմումները, ստորագրել ու դրանք հանձնել իրենց կուսակցապետերին: Այս իրողությունը երեւում է ե'ւ «Ժառանգության» ներսում ծավալվող քննարկումներից, ե'ւ ՀՀԿ-ի շարքերի «զտումներից»: Սակայն դա առավել ցայտուն կերպով արտահայտվում է «Բարգավաճ Հայաստան»-ի դեպքում, որի առաջնորդն այս օրերին կանգնած է ցուցակի անցողիկ տեղերում հանգրվանած մի քանի առանցքային դեմքերի մանդատազրկման որոշման առաջ»:
«168 ժամ»-ը գրում է. - «Նախնական տվյալներով` 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից 45-ը գործարարներ են: Իհարկե, նրանց բիզնեսը կարող է գրանցված լինել կնոջ, երեխաների կամ բարեկամների անունով, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Դա նշանակում է, որ իրականություն չդարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոստումը, թե «գործարարությունը եւ պետական համակարգը պետք է տարանջատել»: Գործարար պատգամավորներ կան ՀՀԿ թե համամասնական ցուցակում, եւ թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների շարքում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի համաձայնել այս դիտարկմանը: «Որեւէ մեկը գործարար չէ: Այլ բան է` բաժնետեր, այլ բան է` գործարար լինելը: Համենայնդեպս, մեր համամասնական ցուցակում հիմնականում հրապարակախոսությամբ հայտնի դեմքեր են», - ասել է նա»:
«Ես զգում էի՝ ինչպիսի՞ ընտրություններ են լինելու եւ ի՞նչ հետեւանքներ, դրա համար մտածեցի, որ ավելի ճիշտ է լինել ցուցակի վերջում, այլոց հնարավորություն տալ լինել առաջին համարներում», - «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը: Այն, որ ՀԱԿ-ից հեռացան «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունները, Հարությունյանի չի դիտարկում «մանդատների կռիվ» տեսանկյունից. - «Ինչի՞ եք անմիջապես ամեն ինչ նյութականացնում: Մարդիկ որոշում են կայացրել, ես հարգում եմ իրենց որոշումը: Հատկապես «Հանրապետություն» կուսակցության հետ մենք բավականին երկար, դժվարին ճանապարհ ենք անցել: Եվ ես այն կարծիքին չեմ, որ այդտեղ մանդատի խնդիր էր: Նույնն էլ ՀԼԿ-ի հետ կապված: Չէ, պետք չէ նյութականացնել: Մենք բավականին դժվարին պայքար ենք տարել, եւ հաջողվել է, եւ չի հաջողվել…իրենք մեր ընկերներն են, գործընկերները, ճիշտ չէ նյութականացնել»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Հայաստանի իշխող կոալիցիայի ճակատագիրը վճռվում է Հայաստանի սահմանից դուրս, Մոսկվայում: Թեեւ այդ տեղեկությունները ամենեւին պաշտոնական չեն, այդուհանդերձ քչերը կկասկածեն, որ դա այդպես է, քանի որ շատերի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ ազդեցություն ունի Հայաստանի իշխանության վրա Մոսկվան: Հետեւաբար, էլ ինչ հարցի առումով, եթե ոչ իշխանության ճակատագրի վերաբերյալ քննարկումներում Մոսկվան պետք է բանեցնի իր ազդեցությունները: Իսկ Հայաստանի իշխանությունն այդ ամենին չի հակազդում ոչինչ… Իշխանությունից բացի` հանրային կարծիքի առողջացման առաքելություն ունեն ընդդիմադիր ուժերը եւս: Սակայն Հայաստանում նրանք էլ, ըստ էության, ոչինչ չեն կատարել այս ուղղությամբ, քանի որ նրանք էլ տարիներ շարունակ փորձել են ընդամենը հարմարվել առկա իրողություններին»: