Այս օրերին Հայաստանի Ազգային ժողովում ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Արիֆ Հաջիեւը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, բացի Հայաստանից:
«Համագործակցության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ մեր հողերը օկուպացված են, առավել եւս ձեր նախագահը` պարոն Սարգսյանը, ոչ վաղ անցյալում հայտարարեց, թե Աղդամը հայկական չէ: Ես կարծում եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է կառուցողական մոտենա հարցին, ազատի օկուպացված տարածքները, ինչից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում Լեռնային Ղարաբաղի համար ստանա կարգավիճակ, դրանից հետո միայն կազատվեն բոլոր ենթակառուցվածքները եւ այդ ժամանակ միայն հնարավոր է, որ սկսվի համագործակցություն», - ասաց ադրբեջանցի պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վեհաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում այսօր ասել էր, թե «Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ եւ փոխզիջումային ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար»:
«Այս համատեքստում եւս կարեւորվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը: Վստահ եմ, որ մեզ համախմբում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ եւ ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն», - ասված էր նախագահի ուղերձում:
Նիստին մասնակցում էր նաեւ թուրքական պատվիրակությունը, որի ղեկավար թուրք պատգամավոր Իսմայել Սաֆին, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունը փակ սահմանների պարագայում, պատասխանեց, թե հնարավոր չէ միայն փակ սահմաններով դիտարկել հարցի ամբողջականությունը:
«Փակ սահմաններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կապված են միմյանց հետ», - ասաց թուրք պատգամավորը` ընդգծելով, որ այդ հարցերին միջամտում է նաեւ հայկական սփյուռքը, որը Սաֆիի խոսքով, խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության ղեկավարի գնահատականներին, ասաց, որ դրանք շատ հեռու են իրականությունից:
«Այսօր իրականությունը այն է, որ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը զարգանում է իր ներքին տրամաբանությամբ, որտեղ ժողովրդավարական նորմերը շատ ավելի բարձր են, քան հենց Ադրբեջանում», - ասաց Մինասյանը:
Անդրադառնալով թուրքական պատվիրակության ղեկավարի դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, Մինասյանն ասաց, թե այդպիսով Թուրքիան դուրս է գալիս միջազգային հանրության դեմ:
«Ցանկացած երկիր, որ դուրս է գալիս միջազգային հանրության կարծիքների դեմ, նախ պետք է որոշում կայացնի` կամ պետք է կարողանա փոխել միջազգային հանրության տեսակետը, կամ պետք է համակերպվի միջազգային հանրության կարծիքի հետ, կամ ժամանակը դուրս կդնի նրան ընդհանուր ընթացքից», - ասաց Մինասյանը:
Այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Հայաստանից փոխանցվեց Ադրբեջանին: Նախագահության ժամկետը վեց ամիս է: