Մատչելիության հղումներ

Ղարաբաղում է ֆրանսիացի սենատորների պատվիրակությունը


ԼՂ Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
ԼՂ Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
Ֆրանսիայի Սենատի երեք անդամները, ովքեր այս օրերին գտնվում են Լեռնային Ղարաբաղում, չորեքշաբթի օրը հյուրընկալվեցին խորհրդարանում:

Ֆիլիպ Մարինին, ով Սենատում պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում 1992 թվականից ի վեր, ԼՂ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ «բարի կամքի միջազգային հանրության բոլոր դերակատարները պետք է ճանաչեն, որ Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը եւ սեփական ճակատագիրը տնօրինելու հանգամանքը անվիճարկելի արժեքներ են»:

Իր ելույթում Մարինին նաեւ ընդգծեց, որ չնայած Լեռնային Ղարաբաղը դեռեւս ճանաչված չէ, այդուհանդերձ միջազգային հանրությունը «չի ժխտում այդ երկրի գոյությունը»:

Նա Լեռնային Ղարաբաղը անվանեց «կովկասյան փոքրիկ Շվեյցարիա»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մտավախություն չունեն, որ այս այցելությունից հետո կարող են հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում», Մարինին կատակով պատասխանեց. - «Ես կափսոսամ դրա համար, որովհետեւ երբեք չեմ այցելել Ադրբեջան»:

Սենատորները վստահեցրին, որ այս այցից հետո «հիացմունքի եւ հպարտության զգացումով» կվերադառնան Ֆրանսիա:

Նախօրեին ֆրանսիացի սենատորներին ընդունել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Առաջիկա օրերին նախատեսված են ֆրանսիացի սենատորների հանդիպումները Լեռնային Ղարաբաղի հոգեւոր առաջնորդի, երիտասարդության ներկայացուցիչների հետ:

please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG