«Եվրատեսիլ» մրցույթ-փառատոնի մեկնարկի նախօրեին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիաները ճնշելու կապակցությամբ, Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը քննադատել է ոչ միայն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաեւ Եվրոպական հեռարձակողների միությանը:
Կազմակերպության ներկայացուցիչ Մաքս Թաքերը, ով այժմ Բաքվում է, մայիսի 23-ին հայտարարել է. - «Չնայած հրապարակայնորեն հայտարարված հանձնառությանը՝ Ադրբեջանում պաշտպանելու ազատ արտահայտվելու իրավունքը, Եվրոպական հեռարձակողների միությունը մեռելային լռություն է պահպանում իրավունքի կրկնվող խախտումների վերջին դեպքերի կապակցությամբ»:
Amnesty International-ի ներկայացուցիչը ասել է, որ Եվրոպական հեռարձակողների միության եւ միջազգային հանրության «ոչ բավարար գործողությունները Ադրբեջանի իշխանություններին քարտ-բլանշ են տալիս առանց պատասխան տալու շարունակելու բռնությունները այլախոհների նկատմամբ»:
«Եվրատեսիլը» հյուրընկալելու առիթով միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները ուշադրության կիզակետում են պահում Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը:
Հրաչ Մելքումյան