Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակի շենքի տանիքում երեքշաբթի երեկոյան հրդեհի բռնկման փաստի առիթով հետաքննություն է սկսվել։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, եթե հետաքննության արդյունքում համապատասխան մասնագետները պարզեն, որ տեղի ունեցածը հրկիզում է, ապա նյութերը կփոխանցվեն Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու համար: Առայժմ վարկածներ չեն հրապարակվում:
Հրդեհը Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված Հանրապետականի գրասենյակի տանիքում բռնկվել էր երեքշաբթի օրը ժամը 17։45-ի սահմաններում եւ սկսել տարածվել: Տասը հրշեջ ավտոմեքենաներ ժամանեցին դեպքի վայր, եւ հրդեհի մարման աշխատանքները շարունակվեցին մեկ ժամից ավելի: Այդ ընթացքում շենքում գտնվող հանրապետականները տարհանվեցին: Հրշեջներին հաջողվեց կանխել կրակի թափանցումը շենքի տարածք, բայց շենքի տանիքը այրվել է:
Ինչպես դեպքի վայրում «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Փրկարար ծառայության տնօրենի մյուս տեղակալը՝ Վրեժ Գաբրիելյանը, տուժածներ չկան։ Դեպքի վայրում շտապ բուժօգնության մի քանի մեքենաների առկայությունը Գաբրիելյանը հիմնավորեց նրանով, որ նույնիսկ տուժողների բացակայության պայմաններում շտապ օգնության ծառայություն կանչելը նման դեպքերում պարտադիր է:
«Ոչ մի տուժած չկա, շենքին մեծ վնաս պատճառված չէ. հիմնականում այրվել է տանիքի ծածկված մասը», - ասաց Փրկարար ծառայության փոխտնօրենը` հավաստիացնելով, որ կրակը շենքի ներսից չի եղել, պայթյուն եւս չի եղել։
«Պատճառների մասին` թե պատճառն ինչն է, դա, ավելի շուտ, հետազոտությունից հետո կերեւա», - հավելեց Գաբրիելյանը։
Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է համարում ամենահավանական վարկածը, եւ արդյո՞ք դա կարող է դիտավորություն լինել` հաշվի առնելով շաբաթներ առաջ Հանրապետականի հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի դեպքը, արձագանքեց. - «Ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր դիվերսիաների [մասին] միանգամից ենթադրություններ են անում։ Բնականաբար, նախաքննություն կլինի, բոլոր վարկածները մասնագետները կքննարկեն եւ եզրակացության կհանգեն»։
Հարցին` շենքում շարունակելո՞ւ են արդյոք աշխատանքները, Շարմազանովը պատասխանեց. - «Վերեւի հարկերում` դժվար, որովհետեւ ծուխ է, ջուր է լցվել, մի քիչ վնասվել են, բայց, կարծում եմ, առաջին հարկում հնարավոր է»։
Այս շաբաթավերջին նախատեսված է Հանրապետականի գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ, նախնական տեղեկություններով, քննարկվելու են նոր կառավարության ձեւավորման հետ կապված մի շարք կարեւոր հարցեր:
Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, այդ նիստը հնարավոր կլինի հրավիրել կենտրոնական գրասենյակի այս շենքում, քանի որ շենքի ներքեւի հարկը, որտեղ անցկացվում են նիստերը, հրդեհից չի տուժել: