Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանն ու ամրապնդմանը` ինչպես մինչեւ անվտանգության աջակցության ուժերի դուրսբերումը, այնպես էլ դրանից հետո: Այդ մասին երկուշաբթի օրը Չիկագոյում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ իր ելույթում Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում դրական տեղաշարժերն ակնհայտ են։ Բայց անկասկած առավել շատ ջանքեր են անհրաժեշտ այս գործընթացն անդառնալի դարձնելու համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «Դժբախտաբար, մենք ամեն օր ականատես ենք լինում, որ անցումային շրջանը սահուն իրականացնելն այդքան էլ հեշտ խնդիր չէ։ Կործանարար ուժերը խոչընդոտում են խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը Աֆղանստանում»։
«Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ նաեւ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում», - հայտարարել է Նալբանդյանը։
Նա կարեւորել է Աֆղանստանում դրական փոփոխությունների ընթացքի ապահովումը, «որպեսզի այդ երկիրը չծառայի որպես անհանգստության աղբյուր իր հարեւանների եւ այլ երկրների համար, այլ դառնա ամբողջ տարածաշրջանի դրական շարժիչ ուժը եւ օգտագործի իր բնական հարստություններն ի շահ Աֆղանստանի ժողովրդի, երկրի եւ տարածաշրջանի զարգացման»։