Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի վետերանը՝ հոգսերի բեռի տակ

Ղարաբաղյան պատերազմի վետերան Ջոզեֆ Կարապետյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ կարիքի մեջ՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Ջոզեֆը, նրա կինը՝ Թագուհին, եւ 8 զավակները հիմնականում գոյատեւում են պետությունից ստացվող 48 հազար դրամ նպաստով։ Գումարը հերիքում է մի քանի պարկ ալյուր գնելու համար։ Ընտանիքը ունի նաեւ մեկ կով եւ մեկ հորթ։ Հազվադեպ «հաջող» օրերին Ջոզեֆը օրավարձով շինարարություն է անում՝ աշխատանք գտնելը դժվար է։ (Ֆոտոռեպորտաժը՝ Կարեն Մինասյանի)

XS
SM
MD
LG