ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը այսօր մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ եւ համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
«Համատեղ մեծ աղեղը», ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, զորավարժության հրամանատարաշտաբային փուլն է, որի ընթացքում մասնակիցները հմտություններ ձեռք կբերեն շտաբային ընթացակարգերի եւ գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում:
Զորավարժության դաշտային փուլը կրում է «Համատեղ հեծյալ նիզակամարտիկ» խորագիրը: Այս փուլի ընթացքում վարժանքների մասնակիցները հմտանալու են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյունների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման եւ խուզարկման գործողությունները:
Հայկական խաղաղապահ զորախումբը Հայաստան կվերադառնա մայիսի 30-ին: