Մատչելիության հղումներ

Էլեկտրոնային առեւտուր` էլեկտրոնային փողով


Մարտի 6-ից Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ՍՊԸ-ն էլեկտրոնային փող թողարկելու եւ սպասարկելու թույլտվություն է ստացել:

Էլեկտրանային փողը պահվում է էլեկտրանային սարքի վրա: «Իդրամ»-ի ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը նշեց, որ Երեւանում արդեն ունեն 4 գրասենյակ, եւ մինչեւ տարեվերջ հնարավոր է բացեն եւս 3-ը:

Էլեկտրանային փողով կատարվող բոլոր գրառումները պահպանվում են եւ ամեն օր Կենտրոնական բանկին համապատասխան տեղեկատվություն է ուղարկվում կազմակերպության կողմից, եւ պետեկամուտների կոմիտեի համար վերահսկումն ավելի հեշտ է:

«Էլեկտրանային փողի կանոնակարգին դժվարությամբ ենք հասել, եւ դեռ կան խնդիրներ իրավական դաշտում», - նշում է Ստեփանյանը: - «Էլեկտրանային փողի սպասարկումը իրականացվում է փակ մոդելով. եթե ինտերնետային առեւտուրը ձեր գործունեության տեսակն է, մշտական բնույթ է կրում, դուք պարտավորվում եք թողարկողի հետ ունենալ պայմանագրային հարաբերություններ եւ դրա շրջանակներում իրականացնել ձեր գործունեությունը»:

«Իդրամ»-ի տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը նշում է, որ զարգացած երկրներում մարդիկ ինտերնետային առեւտրի ժամանակ այլեւս վճարումներ չեն կատարում viza եւ master քարտերով, քանի որ էլեկտրոնային փողն ավելի ապահով է: «viza եւ master-ի տեղեկատվությունը տարբեր կայքերից գողանալը, գումարը կանխիկացնելը շատ ավելի հեշտ է: Արտասահմանում մարդիկ իրենց քարտերի գումարը էլեկտրոնայնացնում են, վստահում են paypal ըկերությանը, եւ եթե նույնիսկ հաջողվում է մուտքի հնարավորություն ստանալ հաշիվ, կարող են միայն ազդեցություն ունենալ այն միավորների վրա, որը viza-ից փոխանցվել է հաշվին, բայց այդ միավորներն էլ չեն կարող կանխիկացնել»:


please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG