«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Ժամանակին, երբ իշխանության ներկայացուցիչները սովորական քաղաքացիներին «բոմժ» կամ «համբալ» էին անվանում, վերագրում էինք դրանց հեղինակների մարդկային տեսակին, դաստիարակվածության մակարդակին: Բայց հիմա, երբ ոչ միայն քաղաքացիները, այլեւ կայացած ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքական ուժերն են համեմատվում շների հետ, երբ կուսակցական նախարարը ՀՀԿ-ի հաղթանակը մարսելու համար նրանց մարդասիրաբար առաջարկում է համապատասխան դեղահաբ ընդունել, պարզ է դառնում, որ գործ ունենք ցինիկ անպարկեշտության, իսկ ավելի ճիշտ` իշխանության պարզ այլասերման իրողության հետ: Իշխանությունը նման մակարդակի հասնում է միայն մեկ դեպքում. երբ սկսում է համոզվել, որ ոչ միայն ամենազոր է, այլեւ անփոփոխելի, եւ որ ստացած ու անխնա շահագործվող պետական ռեսուրնսերն ու լծակներն իրեն ի վերուստ շնորհված սեփականություն են»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական զարգացումներն արդեն ակնհայտորեն մտել են նախագահական ընտրության տրամաբանության շրջանակ, եւ ներկայումս տեղի ունեցող կամ խմորվող զարգացումներն արդեն միտված են քաղաքական ուժերի հենց այդ թիրախը սպասարկելուն: ՀՀԿ-ն, օրինակ, չի էլ թաքցնում, որ ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի ինտրիգը հենց այն է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի Սերժ Սարգսյանին նախագահական ընտրությանը սատարելու մասին: Լուրջ տարբերակներից է նաեւ այն, թե արդյոք նախագահի ընտրությանն իր թեկնածուով կառաջադրվի՞ «Բարգավաճ Հայաստան»-ը: Եթե ՀՀԿ-ին հաջողվում է պոկել Ծառուկյանի սատարումը, ապա, բնականաբար, այդ հարցը դուրս է գալիս: Իսկ եթե ոչ, ապա օրակարգում է հայտնվում հարցը, թե ում կառաջադրի «Բարգավաճ Հայաստան»-ը` Վարդան Օսկանյանի՞ն, Գագիկ Ծառուկյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանը մայիսի 3-ի իր հայտարարության մեջ նշեց, որ քաղաքականություն վերադարձի վերաբերյալ հստակ որոշում չունի»:
ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է, թե նա չի՞ կիսում իր քաղբանտարկյալ ընկերոջ` ՀԱԿ արդեն նախկին անդամ Աշոտ Զաքարյանի մտահոգությունները` ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցության հետ կապված: Մյասնիկ Մալխասյանը վստահեցրել է, որ այդ առումով մտահոգություններն անտեղի են, քանի որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցել է միայն մաքուր ընտրություններ անցկացնելու շուրջ, ընդ որում, պարոն Մալխասյանը կասկածում էր` դա համագործակցություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ: Իսկ հարցին` հիմա արդեն ընտրությունները վերջացել են, ՀԱԿ-ը հիմա ԲՀԿ-ի հետ ոչ մի գործ չունի՞, Մալխասյանը պատասխանել է. - «Ես հիմա չգիտեմ ինչ զարգացումներ կլինի, կապրենք` կտեսնենք: Բայց ՀԱԿ-ը «Բարգավաճի» համար իր տեսակետը հայտնել է, որ Հայաստանում, ովքեր պատրաստ են արդար ընտրություններ անցկացնելու՝ համագործակցել»:
«Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀԿ-ի անդամ, երգչուհի, նորընտիր պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Քաղաքականություն մտնելու Ձեր որոշումը միանշանակ չընդունվեց, քննադատություն հնչեց` հատկապես Հանրապետական դառնալու հետ կապված»: Պատասխան. - «Ինչ վերաբերում է առհասարակ քննադատելուն, ցավոք սրտի, դա վերջին շրջանում դարձել է միակ ձեռագիրը: Որեւէ նորմալ մարդկային վերաբերմունք, որեւէ գնահատանք չկա: Խոսքս այս պահին իմ մասին չէ, թեեւ ես անցել եմ ճանապարհ, որը բազմիցս գնահատվել է ժողովրդի կողմից, որը արտիստին թեւեր է տալիս եւ ստեղծագործական երկար կյանք: Բայց չէ՞ որ նաեւ պետական մասշտաբով հարցեր են լինում, եւ լինում են իսկապես ձեռքբերումներ, որոնք պետք է գնահատել: Ինչո՞ւ գնացի Ազգային ժողով: Գնացի, որովհետեւ պրոբլեմներ շատ կան, հատկապես մշակույթի ասպարեզում: Երեւի քննադատում են նրա համար, որ ես շատերի նման չեմ, ես իմ տեսակն ունեմ եւ դրա համար դառնում եմ ոչ ընդունելի եւ ոչ սիրելի»:
«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ըստ Գալուստ Սահակյանի. «Հանրապետականի ու մյուս քաղաքական ուժերի տարբերությունն էլ հենց այն է, որ մենք ոչ թե նախ որոշում ենք, թե այս կամ այն պաշտոնում ով է աշխատելու, այլ դա անում ենք միայն այն բանից հետո, երբ պարզ է դառնում, թե այս ու այն պաշտոնյան ինչ խնդիրներ է լուծելու, ինչպիսի ծրագիր է իրագործելու, ինչ ռազմավարություն ու մարտավարություն է կիրառելու: Մեզ նաեւ հանիրավի մեղադրում են, թե ամեն ինչ գաղտնի ենք անում: Իրողությունն այլ է: Մենք որոշումներ ունենք, բայց դրանք ժամանակից շուտ չենք բացահայտում, քանի դեռ դրանք չեն ստացել այն պաշտոնական տեսքը, որը պետք է ներկայացվի ժողովրդին: Մենք մեր որոշումները կայացնելու համար նախօրոք մեսիջներ շրջանառելու եւ դրանց արձագանքներով կողմնորոշվելու անհրաժեշտությունը, նաեւ կադրերի պակաս չունենք»: