Եվրամիությունն այսօր հրապարակել է իր 2011 թվականի ամփոփիչ զեկույցը՝ Արեւելյան գործընկերության ծրագրում ներառված երկրների վերաբերյալ։
Սա, փաստորեն, Եվրոպայի արեւելյան գործընկեր երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի համար Եվրամիության սահմանած նոր` «Որքան շատ առաջընթաց, այնքան շատ առավելություններ» քաղաքականության տարեկան ամփոփումն է, ինչպես նաեւ նոր ուղենիշների սահմանումը:
Փաստաթուղթը պարունակում է Հայաստանի քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներին վերաբերող գնահատականներ եւ հանձնարարականներ հետագա համագործակցության համար:
Զեկույցն արձանագրում է, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-Հայաստան Ասոցացման պայմանագրի բանակցությունները ընթացել են արագ, Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել Եվրամիության հանձնարարականները կատարելու հարցում, ինչը թույլ է տալիս սկսել բանակցությունները «խորը եւ համապարփակ» ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ:
Ընդհանուր առմամբ, փաստաթղթի համաձայն, Հայաստանը առաջընթաց է գրանցել Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում:
Այնուամենայնիվ, հիմնվելով այս զեկույցի եւ 2012 թվականի համար առաջարկված գործողությունների ծրագրի վրա, Եվրամիությունը Հայաստանին մի շարք հանձնարարականներ է տալիս, այդ թվում՝ նախագահական ընտրությունների նախաշեմին` վերացնել այն թերությունները, որոնք մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը, ակտիվացնել ջանքերը Ադրբեջանի հետ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ, լիարժեքորեն հետաքննել 2008 թվականի մարտյան բախումների հետեւանքով զոհերի մահվան հանգամանքները, փոփոխություններ իրականացնել հեռարձակման մասին օրենքում` հեռարձակող լրատվամիջոցներում բազմակարծությունն ապահովելու նպատակով։
Իրավական ոլորտում մատնանշվում է խղճի եւ կրոնական ազատության մասին օրինագիծը ավարտին հացնելու, այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրինագիծը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը։
Զեկույցում հանձնարարականներ կան Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավորությունը ուժեղացնելու, Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկված բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ, ներառյալ` պետական կառավարման եւ Դատական համակարգը բարեփոխելու, դատական իշխանության անկախությունը ապահովելու, Քրեական դատավարության օրենսգիրքը վերանայելու հետ կապված։
Տնտեսական ոլորտի հանձնարարականների թվում են՝ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շրջանակներում բարեփոխումների շարունակումը, օրենսդրության մերձեցումը Եվրամիության օրենքներին, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս կարճ ժամկետներում շահագործումից հանելու վերաբերյալ մանրամասն ծրագրի ընդունումը, քանի որ՝ «այն չի կարող վերազինվել այնպես, որ համապատասխանի միջուկային անվտանգության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին»:
Զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած արդյունքներին` ինչպես առաջընթացին, այնպես էլ թերացումներին։
Նշվում է, որ ժողովրդավարության առումով` դրական քայլեր են ձեռնարկվել խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար։ Միեւնույն ժամանակ, Եվրոպան փաստում է, որ մտահոգություններ կան մամուլի ազատության վերաբերյալ` հեռուստահեռարձակման սահմանափակման եւ զրպարտության համար դատական գործերի պատճառով:
Փաստաթղթում ասված է, որ Հայաստանում շարունակվում են հավաքների ազատության նշանակալի սահմանափակումները, հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ շարունակում է ցածր մնալ, իսկ կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ ընկալումները բարձր են:
Զեկույցն արձանագրում է, որ ուժային կառույցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը արդյունավետ է: Միեւնույն ժամանակ, փաստաթղթում ասված է, որ չնայած զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերի մասին պաշտպանության նախարարությունը տեղեկություններ հրապարակում է, այնուամենայնիվ մտահոգությունների տեղիք է տալիս ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների խախտումների անպատժելիության հանգամանքը:
Նշանակալի առաջընթաց չի արձանագրվել հավատի եւ կրոնի ազատության ոլորտում, այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը շարունակում է խնդիր մնալ թե՛ օրենսդրական, թե՛ կիրառական ոլորտներում, ասված է փաստաթղթում։
Դրական են գնահատվել կառավարության «ակտիվ ջանքերը» երեխաների իրավունքների եւ գենդերային հավասարության օրենսդրական համակարգը ուժեղացնելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, քննադատության է արժանացել հասարակական կազմակերպությունների գրանցման «ժամանակատար եւ խրթին» գործընթացը։
Զեկույցը արձանագրում է, որ դաժան վերաբերմունքի եւ կտտանքների դեպքերը բանակում, բանտերում եւ ոստիկանական բաժանմունքներում պատշաճ կերպով չեն հետաքննվել:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զեկույցը փաստում է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները 2011 թվականին շոշափելի արդյունքների չեն հանգեցրել, իսկ շփման գծում լարվածության ավելացման հետ մեկտեղ, միջնորդական ջանքերը նվազագույն արդյունք են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու հարցում:
Հայաստանի տնտեսությանն անդրադառնալով՝ զեկույցը նշում է, որ իշխանությունները 2011-ին վարել են զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն ու մի շարք կառուցվածքային բարեփոխումներ են կատարել։ Հայաստանի տնտեսությունը վերականգնվելու հուսադրող ցուցանիշներ է արձանագրել` 4.6 տոկոս տնտեսական աճ 2011-ին` 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի հետեւանքով խիստ անկում ապրելուց հետո:
Փաստաթղթում ասված է, որ Հայաստանը շարունակում է առաջընթացը մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման գործողությունների ծրագրի նախանշած նպատակների ուղղությամբ, սակայն միեւնույն ժամանակ երկարաժամկետ աճի հեռանկարները բավական անորոշ են՝ տնտեսության դիվերսիֆիկացիայի պակասի, ցածր մրցունակության եւ փակ սահմանների պատճառով:
Նշվում է նաեւ, որ Եվրոպայի հետ երկկողմ առեւտուրը 2009-ի համեմատ բարելավվել է։ Եվրամիության արտահանումը Հայաստան ավելացել է շուրջ 16 տոկոսով, իսկ Հայաստանից ներմուծումը Եվրոպական երկրներ ավելացել է 23 տոկոսով:

Հանձնարարականներ

Առաջընթաց եւ թերացումներ