Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրանը» կունենա իր շենքը


«Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը, սակայն, առավել կարեւոր է համարում այն, որ մոտ օրերս սկսվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմի տեխնիկական վերազինումն ու արդիականացումը:

«Ստեղծագործական կազմը տարիներ շարունակ աշխատել է «քարե դարի» պայմաններում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախարարը` հավելելով, որ կարդիականացվեն բեմական մեխանիզմները, ձայնային, լուսային տեխնիկան:

Պողոսյանի խոսքով` աշխատանքները, որոնք կիրականացնեն ավստրիացի եւ գերմանացի մասնագետները, կավարտվեն տարեվերջին:

«Նույն խումբն է, որը, օրինակ, Բուենոս Այրեսի հայտնի թատրոնն է վերանորոգել, նույն խումբը, որ Մեծ թատրոնն է վերարոնոգել, Վիեննայի, Մյունխենի թատրոնները», - փոխանցեց Հասմիկ Պողոսյանը` հավելելով, որ նույն մասնագետները զգալի աշխատանքներ կիրականացնեն «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերանորոգման ուղղությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG