Մատչելիության հղումներ

Համանախագահները կոչ են անում զերծ մնալ պատասխան գործողություններից


22Mar2012.
22Mar2012.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ այսօր հանդես են եկել մայիսի 11-14-ը տեղի ունեցած իրենց տարածաշրջանային այցի մասին հայտարարությամբ, որում, մասնավորապես, մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ:

«Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման, այդ թվում` հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու «արագացման», հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակման եւ հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ», - ասված է համանախագահների հայտարարությունում. - «Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ եւ կողմերին կոչ են անում զսպվածություն հանդես բերել եւ զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել իրենց քննարկումները երկու երկրների արտաքին գործերի նախարարներ հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG