Մատչելիության հղումներ

Հրադադարի հատկապես ինտենսիվ խախտումներ` տոնական օրերին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, անցած մեկ շաբաթվա ընթացքում` մայիսի 6-12-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական եւ նախատոնական օրերին, որոնց ընթացքում, ըստ Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:

«Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG