Մատչելիության հղումներ

Մայիսյան Եռատոնին նվիրված զորահանդես Ստեփանակերտում

Զորահանդեսի մեկնարկին շնորհավորական ուղերձով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով, մասնավորապես, նշեց, որ մայիսի 9-ը դարձել է համաժողովրդական տոն` «ազատատենչ ոգու ու անկոտրում կամքի հաղթանակի տոն»: Զորահանդեսին ներկա էին ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Զորահանդեսին ցուցադրվեց ԼՂ պաշտպանության բանակի ներուժը` զորքը եւ ռազմական տեխնիկան: (ֆոտոռեպորտաժը՝ Կարեն Մինասյանի)

XS
SM
MD
LG