Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը վերցնելու է իր մանդատները


Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում
Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կոնգրեսը մտնելու է խրոհրդարան եւ վերցնելու է իր մանդատները։

«ՀԱԿ խմբակցությունը, այո, պետք է գնա խորհրդարան եւ պայքար մղի խորհրդարանում, պաշտպանի Սահմանդրությունը», - հայտարարեց Փաշինյանը։ - «Խորհրդարանը դառնալու է Ազատության հրապարակին զուգահեռ նոր հարթակ, որը կծառայի քաղաքացիական հեղափոխություն իրականացնելու ծրագրերին»։

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «իշխանությունների դեմ պետք է կռվել բոլոր ճակատներում՝ խորհրդարանում եւ փողոցներում։

«Մեր գործը պետք է լինի, համախմբելով մեր դրոշի ներքով սկզբունքային մարդկանց, պատերազմ հայտարարել այս իշխանություններին», - հավելեց Զուրաբյանը։ - «Խորհրդարանում մենք ջարդելու ենք նրանց, նրանք քուն ու դադար չեն ունենալու եւ դա պետք է լինի նաեւ ձեր օգնությամբ։ Եկեք ողջունենք այս փոքր հաղթանակը եւ սպասենք նորանոր հաղթանակների»։

Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով Հայ ազգային կոնգրեսը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը։ Կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG