«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը երեքշաբթի օրը հայտարարել է, որ մայիսի 6-ին ընտրատեղամասերից դուրս իրականացվել են զանգվածային ընտախախտումներ, որոնք «ստվերել են ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը»:
Ըստ «Ժառանգության»` այս ընտրություններում «ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»:
«Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան տների եւ բնակարանների հասցեներում», - արձանագրել է կուսակցությունը:
«Ժառանգություն»-ը հայտարարել է, որ «հիմնավոր կասկածներ ունի, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական եւ «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին երկու անգամ մասնակցել ընտրությանը»:
Կուսակցությունը կարծում է, որ նույն ընտրախախտման ապահովման էր միտված նաեւ ընդամենը 1-2 ժամ տեւած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը:
«Ժառանգությունն» անդրադարձել է նաեւ ընտրարշավի ժամանակ անհավասար պայմաններին` նշելով, թե իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն է հանգեցրել դրան. որոշ համայնքներում եւ անգամ մարզերում վախի մթնոլորտ է ձեւավորել, որին նպաստել են ՏԻՄ-ի ղեկավարները, ինչպես նաեւ որոշ մարզպետներ:
Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն»-ը գոհ չէ ընտրությունների արդյունքներից:
Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, կուսակցությունը ապագա խորհրդարանում հինգ պատգամավորով ներկայացված կլինի: Նախկինում «Ժառանգություն»-ը յոթ տեղ ուներ:
«Եթե ընտրությունները չկեղծվեին, եթե չգործեին այն մեխանիզմները, որոնք գործեցին, բնականաբար, տոկոսները ոչ միայն մեր, կարծում եմ, նաեւ Դաշնակցության տոկոսները ավելի բարձր կլինեին, որովհետեւ դրանք, ըստ էության, նվազեցրեցին մեր տոկոսները», - ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին` Հակոբյանը ասաց. - «Առայժմ ուսումնասիրում ենք: Անկեղծ ասած` ես չեմ կարծում, որ այդ հարցը կլինի, որովհետեւ միշտ քաղաքական պրոցեսների մեջ պետք է ակտիվորեն մասնակցել: Հրապարակային քաղաքական դաշտ, ամբիոն, ըստ էության, չկա, բացի խորհրդարանական ամբիոնից»:
Հակոբյանը կարծում է` ընդդիմության ձայների նվազեցմանը մեծապես նպաստել է ընտրությունների վերահսկողության համար ստեղծված միասնական շտաբը:
«Այդ միասնական շտաբը ամպագոռգոռ հայտարարություն արեց, թե իր գործունեությունը միտված է նրան, որ կարողանա վերահսկել ընտրությունների ընթացքը, բայց պարզվեց միայն մայիսի 6-ի մասին էր խոսքը, երբ նույնպես չիրականացվեցին այդ գործողությունները: Բայց, ցավոք սրտի, պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերի մեկի ոչ օրինական գործողությունները, նկատի ունենք եւ ընտրակաշառքը, եւ բարեգործության անվան տակ ձայներ գնելը: Ի պատիվ Գագիկ Ծառուկյանի` ինքը լավագույնս կարողացավ օգտվել ընդդիմության կեցվածքից, ինչից օգտվեցին մյուս կոալիցիոն գործընկերները` եւ Հանրապետականը, եւ ՕԵԿ-ը: Ես կարծում եմ` այդ գործողությունների պատճառով 15-20 տոկոս ձայն կարողացավ իշխանությունը վերցնել ընդդիմությունից», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգություն»-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, Հակոբյանը պատասխանեց. - «Ես չեմ դիտում, որ հիմա կարող ենք կազմել, իմ անձնական կարծիքն է: Բայց պիտի դեռ քննարկենք»:
Հակոբյանը ՀՀԿ-ին խորհուրդ տվեց միայնակ կազմել կառավարություն:
«Պարզվում է կոալիցիայի մեջ ուժերը ինչ-որ պահից սկսում են ուժեղ քննադատել նույն կոալիցիային: Արդեն ավանդաբար է այդպես: Իշխող ուժը պետք է սրա վրա ուշադրություն դարձնի: Ես Հանրապետականին խորհուրդ կտամ, որ վերցնի պատասխանատվությունը կառավարություն ձեւավորի: Ես վստահ եմ, որ քաղաքական դաշտը ավելի կառողջանա», - ասաց նա:
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր` եթե ընտրությունները կեղծվեն, «Ժառանգություն»-ը հրապարակ դուրս կգա: Հարցին, թե հանրահավաքների ծրագրեր ունե՞ն, Հակոբյանը պատասխանեց, որ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից հետ համեմատելուց, ինչպես նաեւ ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկությունները համակարգելուց եւ վերլուծելուց հետո կներկայացնեն իրենց վերջնական գնահատականը:
«Ժառանգությունն», այդուհանդերձ, նաեւ դրական երեւույթներ է արձանագրել անցած ընտրություններում: Ընդդիմադիր կուսակցության կարծիքով` ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ: