Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն այսօր ընտրությունների վերաբերյալ որեւէ գնահատական չեն տա


Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ձեռնպահ է մնում ընտրությունների վերաբերյալ որեւէ գնահատական տալ: Ընտրությունների արդյունքների գնահատականի եւ հետագա անելիքների մասին ՀԱԿ-ը կխոսի երեքշաբթի օրը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես առայժմ չի շտապում որեւէ գնահատական տալ ընտրությունների արդյունքներին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը, այսօր իրենք որեւէ բան չեն ասելու: Ըստ նրա ընտրությունների արդյունքները դեռ պետք է քննարկեն կուսակցությունում եւ քաղաքական խորհրդում:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG