Հայաստանի ոստիկանության համաձայն, կիրակի օրը կայացած քվեարկության ընթացքում ստացվել է հանցագործության մասին 78 հաղորդում:
Երեք դեպքում հարուցվել է քրեական գործ, որոնցից երկուսը ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, մեկն էլ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:
Ոստիկանությունը ձերբակալությունների մասին տեղեկություններ դեռեւս չի հաղորդում: Հարուցված քրեական երկու գործերի դեպքում էլ հարցն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց գումար բաժանելուն: Եվ Շենգավիթում, եւ Արաբկիրում քաղաքացիների անձնագրերը վերցրել են, խոստացել դրամ տալու դիմաց քվեարկել ԲՀԿ-ի օգտին:
Շենգավիթում ոստիկանություն դիմած Արմեն Ալոյանը հայտնել է, որ քվեարկությունից 5 օր առաջ Սամվել Շառոյանը իրենից վերցրել է իր եւ կնոջ անձնագրերը, նշել դրանց տվյալները, որից հետո տվել է 20 հազար դրամ եւ առաջարկել քվեարկել ԲՀԿ-ի եւ ԲՀԿ-ական պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին: Նշենք, որ Խաչատրյանը նախնական տվյալներով, ստացել է ձայների մեծամասնությունը:
Հարուցված մյուս քրեական գործը իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելուն է վերաբերում: Շենգավիթում Արթուր Ղազարյանը, դիմադրություն ցույց տալով, հարվածել է ոստիկանության աշխատակցի դեմքին:
Ոստիկանությունում ստացված մնացած բողոքների վերաբերյալ քննություն է կատարվում: Դրանք վերաբերում են ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումներին, խուլիգանական գործողություններին, ընտրացուցակների անճշտություններին, քվեաթերթիկների պակասին, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության դեպքերին:
Ոստիկանությունն քրեական գործ հարուցելու համար նյութեր է Գյումրիի քաղաքապետի որդու արարքի վերաբերյալ: Երեկ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Աբրահամյանը ահազանգել էր այն մասին, Գյումրի քաղաքի քաղաքապետի որդին,, մտնելով Գյումրիում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամաս, լրագրողին տեսախցիկի հետ միասին դուրս է հանել տեղամասից:
Նյութեր են նախապատրաստվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի գործով: Ընտրատեղամասում աշխատանքի ժամանակ ոմն Վարդան հարվածել էր լրագրողի ձեռքին եւ փորձել խլել տեսախցիկը:
Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները եւս ահազանգում են ընտրախախտումների մասին:
Շուրջ 4000 դիտորդ ունեցող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս ընտրություններում ընտրախախտումները համատարած բնույթ չկրեցին, ինչպես նախորդ ընտրություններում:
«Կաշառքի բաժանման դեպքեր եղել են` սկսած քարոզարշավի ընթացքից մինչեւ ընտրության օրը», - շեշտեց Համբարձումյանը:
Ընտրակաշառքի դեպքերից է խոսում նաեւ դիտորդություն իրականացրած մեկ այլ կազմակերպության` Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Շատ լայնորեն կազմակերպված իրականացվում էր ընտրակաշառքների զանգվածային բաժանում, որի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել», - ասաց իրավապաշտպանը:
Սաքունցն ասում է, որ ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ ահազանգերին ոստիկանությունը համաչափ չէր արձագանքում:
«Կարող եմ ասել` ոստիկանությունը գիտակցված անգործության էր մատնված այդ ընտրակաշառքների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի պայմաններում», - ասաց նա:
Դիտորդները միեւնույն ժամանակ արձանագրում են, որ այս ընտրությունները, նախորդների համեմատ, անցան առավել հանդարտ մթնոլորտում, չարձանագրվեցին ճնշումների ու ծեծի դեպքեր: