Մատչելիության հղումներ

Նիկոլայ Գրիգորյանը հերքում է հելիում գազի մասին իր հայտարարությունը


Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հերքում է իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ Հանրապետության հրապարակում բռնկված փուչիկները լիցքավորված են եղել հելիում գազով։

«Հելիումը ամենաանվտանգ իներտ գազն է, որը երբեք նման հետեւանքներ ունենալ չէր կարող», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գրիգորյանը։ - «Ամենասկզբում ես նշեցի, որ դրանք հելիումի փուչիկներ են, որովհետեւ այդտեղ հելիում է լցվում։ Բազմաթիվ փորձագետներ իրենց կարծիքներն են հայտնում, եւ երբ որ հելիումը հերքվում է, ասենք՝ դա մեթան գազ էր, թե թթվածին էր, որը օդից թեթեւ է, որ կարող էր բարձրացնել, դա արդեն քննությունը կպարզի»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, տեղյա՞կ եք արդյոք, թե որտեղ են լիցքավորվել փուչիկները, Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետը պատասխանեց, որ այդ հարցով կզբաղվեն իրավապահները:

Ինչ վերաբերում է տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը, ապա ըստ Նիկոլայ Գրիգորյանի․ - «Նորմերի կոպիտ խախտում է, բայց այդ կոպիտ խախտումը հանցավոր անփութություն է, թե միտումնավորություն՝ այ այդ հարցերն են, որոնք պատասխան են պահանջում»։

please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG