Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ մայիսի 3-ին ժամը 22:50-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիս քաղաքի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխի մասում ստացված վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կարեն Տ-ն:
Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակին հարակից «Եվրո» կոչվող սրճարանի մոտ անհայտ անձը դեռեւս չպարզված հանգամանքներում բռունցքով հարվածել է Կարեն Տ-ի գլխին պատճառել վնասվածք:
Տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունից այսքանը տրամադրեցին` ասելով, որ կատարվում է հետաքննություն:
Ի դեպ, «Եվրո» անունը կրող սրճարանը, որի հարեւանությամբ տեղի է ունեցել երեկվա միջադեպը, գտնվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական շտաբի դիմաց:
Մասիսի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային կառույցի ղեկավար Դմիտրի Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ տուժած Կարեն Տոնոյանը Մասիսի ավագանու անդամ է: Նշելով, որ միջադեպի մանրամասներից տեղյակ չէ եւ դատապարտելով կատարվածը` քաղաքապետն ասաց. - «Ես չգիտեմ` դա ընտրությունների հետ է կապված, թե չէ, որովհետեւ դրա ականատեսը չեմ եղել… Լսել եմ, ինտերնետով կարդացել եմ, որ դա զուտ ԲՀԿ – ՀՀԿ ընտրությունների հետ կապված լարվածության հետեւանքն է»:
Նազարյանը ասաց, որ չգիտի, թե որ կուսակցության անդամ է Տոնոյանը:
Նազարյանը հավելեց, որ Մասիսում ընտրապայքարը միշտ թեժ է եղել եւ այսօր էլ իրավիճակը լարված է: Նա չբացառեց նոր բախումների հնարավորությունը:
Մասիսում Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնականով առաջադրված Մուրադ Մուրադյանը միջադեպի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այնտեղ չեմ եղել: Լսել եմ, որ իմ կողմնակիցները եղել են սրճարանում: Սրճարանը գտնվում է «Բարգավաճ» կուսակցության շտաբի դիմաց: Իրենք շտաբից մոտ100 հոգի դուրս են եկել, 7-8 հոգի են եղել մերոնք: Միջադեպ է եղել… Կրակոց չի եղել»:
Քարոզարշավը, նրա բնորոշմամբ` «շատ-շատ լարված է». - «Արդեն շատ-շատերը [նկատի ունենալով ԲՀԿ կողմնակիցներին] իրենց չափը անցել են: Ես ամեն ինչ անում եմ` մերոնց զսպեմ»:
Մուրադյանը շարունակեց. - «Եթե պլանավորած լիներ, որ մերոնք գնան, միամիտ էինք, հա՞` մերոնցից 8-10 հոգի, իրենք` 100 հոգի: Կարո՞ղ է մենք չէինք կարող մի 200 հոգի էլ մենք տանել»:
Նա նույնպես չբացառեց Մասիսում նոր բախումների հնարավորությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի ասածն իրականությանը չի համապատասխանում. - «Մենք ունենք տեղեկատվություն, որ տեղի ունեցած միջադեպը քաղաքական որեւէ ենթատեքստ չի ունեցել, անձերի միջեւ եղած միջադեպ է եղել, որը, իմ տեղեկություններով, հարթվել է»:
«Եվրո» կոչվող սրճարանի աշխատակիցներն ասացին, որ թեեւ երեկ այդ ժամին աշխատել են, սակայն ոչնչից տեղյակ չեն:
Կարեն Տոնոյանին, ինչպես պարզվեց, Մասիսի հիվանդանոցից Կարեն Տոնոյանին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ իրենց ներքին կանոնակարգի համաձայն, միայն հիվանդի թույլտվությամբ կարող են տեսակցել նրա հետ ու նրա առողջական վիճակի մասին որեւէ տեղեկություն հաղորդել: Ընդամենը տեղեկացրին, որ Կարեն Տոնոյանին վիրահատել են, եւ որ նա հետվիրահատական վիճակում է գտնվում եւ չի կարելի նրան անհանգստացնել: