«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը Վանաձորում ընտրողներին կոչ արեց քվեարկել «խղճի եւ սրտի մտոք այն ուժերի օգտին, որոնք երկիրը առաջ են տանելու եւ դժվարին իրավիճակից հանելու են ժողովրդին»:
«Բոլորս պետք է մեր արժանապատվությունը ունենանք, սրտանց մասնակցենք ընտրություններին, մեր երկիրը փոխենք դեպի ավելի լավը, մեր ընտանիքների կյանքը փոխենք դեպի ավելի լավը», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Բաղդասարյանը խորհուրդ տվեց հավաքվածներին վերցնել այն գումարները, որ իրենց առաջարկում են. - «Կբերեք փողերը կբաժանեն: Լսե’ք, վերցրեք այդ փողերը, բայց մի քվեարկեք: Վե’րջ: Մարդիկ կան, որ աշխարհից հարուստ են, երկրից հարուստ են, ի՞նչ խնդիր կա այդ մի քանի հազար դրամը տալու: Բայց ամեն մեկը պիտի հասկանա, որ փողը վերցնելով, հետո ասում ես` լավ չեմ ապրում: Բա լավ չես կարա ապրես, ո՞նց ապրես լավ»:
Խոսելով իրենց նախընտրական ծրագրի մասին` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը նշեց այն կարեւոր անելիքները, որոնք պատրաստվում են անել խորհրդարան մտնելուց հետո:
«Մենք առաջարկում ենք ամեն տարի մեր բանակում մեծացնել պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը, որ այդ մարդիկ գնան բանակ, ստանան աշխատավարձ: Մի կողմից պահեն իրենց տունը, մյուս կողմից պահեն իրենց հայրենիքը: Դա մենք սկսել ենք մեր երկրում եւ պետք է հետեւողականորեն առաջ տանենք»:
Իր ղեկավարած կուսակցության հաղթանակի դեպքում, Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, Հայաստանին լուսավոր ապագա է սպասվում:
«Մենք առաջարկում ենք երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացնել, կենսաթոշակը բարձրացնել: Ոչ թե հազար, երկու հազար դրամով, այլ` հստակ, օրենքով. 5 տարվա մեջ ամեն տարի ինչքան պիտի բարձրանա թոշակը, ինչքան պիտի բարձրանա աշխատավարձը: Եվ երկրում նվազագույն աշխատավարձը, նվազագույն կենսաթոշակը պետք է հավասար լինի մի մարդու համար ապրելու նվազագույն կենսապահովման զամբյուղի պայմաններին», - հայտարարեց նա:
Օգտվելով առիթից` քաղաքացիներից շատերը դիմում-նամակներ փոխանցեցին Արթուր Բաղդասարյանին: