Մատչելիության հղումներ

Մայիսի 6-ին «մեծ որոշում» պիտի կայացվի


Վեդիում Րաֆֆի Հովհաննիսյանից մուրաբա են ուզել
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
«Ժառանգություն»-ը այսօր ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց Արարատի մարզում:

Վեդիում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքելով դժգոհությանը, թե «պատգամավորների Վեդիի տեղը չգիտեն»` ասաց, որ մայիսի 6-ին ժողովուրդը «մեծ որոշում» պիտի կայացնի, եւ խոստացավ, որ դրանից հետո կգնան վեդեցիներին այցելության «առանց ջիպերի եւ թիկնապահների»:

Մարդկանց հետաքրքրում էր, սակայն` «Ժառանգություն»-ը մուրաբա բերե՞լ է: Հովհաննիսյանը արձագանքեց. - «Դուք այդ մուրաբա է, 5 հազար է, պարարտանյութ է, տրակտոր է, եթե մի անգամ ոչ ասեք, մի տարի հետո այդ ողորմության փոխարեն տասնապատիկը կստանաք` որպես ձեր իրավունքը»:

Վեդիում կուսակցության առաջնորդը հասցրեց մասնակցել հարսանյաց հանդեսի` անգամ պարեց, կրպակից թխվածքաբլիթ գնել:

Մարզում Րաֆֆի Հովհաննիսյանին հիմնականում ճանաչում էին եւ հաճույքով զրույցի բռնվում նրա հետ: Բայց կային մարդիկ, ովքեր խուսափում էին տեսախցիկի առջեւ նրա հետ խոսել:

«Գործից կհանեն, կասեն` ի՞նչ գործ ունես իրենց հետ», - ասաց այդպիսի մարդկանցից մեկը. - «Վախենում ենք… Հիմա չգիտե՞ս ինչ է այստեղ կատարվում»:

Զրույցներում Վեդիի բնակիչները նախեւառաջ աշխատատեղերի խնդիր էին բարձրացնում:

«Էրեկ 3 ավտոբուս ավտոկայանից լցված գնացել են», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Վեդիի քաղաքապետարանի դիմաց հավաքվածների հետ զրույցում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե անցած տարիներին իրենց ընտրած պատգամավորին տեսել են, հարցեր բարձրացրել են: Պարզվեց` չեն տեսել, չեն խոսել:

«Հիմա դեպուտատ ընտրի, հետո փնտրի: Ընտրի` փնտրի», - սրամտեց նրանցից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG