Քիչ առաջ իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիսնտերի եւ ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի:
Բերման ենթարկվածների թվում են բնապահպաններ Վահրամ Սողոմոնյանը, Արման Յարալյանը, Եղիա Ներսիսյանը, Կարեն Հարությունյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գոռ Հակոբյանը, եւ ապամոնտաժող բրիգադի անդամ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը:
Այսօր առավոտնից այգում լարված իրավիճակ էր. ապամոտնաժող բրիգադի անդամները փորձում էին անցնել կրպակները փակող մետաղական արգելափակոցներից այն կողմ, այդ ընթացքում բնապահպան ակտիվիստները այգու մյուս հատվածում անակնկալ կերպով երկու վրան տեղադրեցին:
Ոստիկանությանը հաջողվեց ուժի կիրառմամբ վրաններից մեկը տանել: Սակայն ակտիվիսնտերը պառկել էին երկրորդ վրանի վրա՝ թույլ չտալով կարմիր բերետավորիներին մոտենալ:
Ակտիվիստներից մի քանիսը մարմնական թեթեւ վնասվածքներ էին ստացել եւ բուժօգնություն ստանալու համար դիմեցին այգու հարեւանությամբ գտնվող Մարգարյան հիվանդանոց: