Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» փառատոնը


Առաջին համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, քանի որ Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում, որտեղ ավանդաբար անցկացվում է փառատոնը, գործում է ցուցահանդես «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

«Մենք ժամանակավոր տեղափոխվել են: Հպարտ ենք, իհարկե, որ Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք, եւ հպարտությամբ զիջում ենք համերգասրահը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Շահինյանը` շարունակելով. - «Փորձել ենք այս տարի եւս փառատոնը մի նոր ձեւով ներկայացնել: Ինչպես միշտ, փառատոնը ունի իր գաղափարական ուղղվածությունը: Այս փառատոնը ներկայանալի կլինի այն առումով, որ շատ-շատ երիտասարդ տաղանդավոր երաժշտներ ենք ընդգրկել»:

Առաջին համերգը կանցնի «Վիվա Իտալիա» խորագրով, կհնչեն միայն իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Առաջիկա ամսվա ընթացքում փառատոնի շրջանակներում կայանալիք համերգներում, ի թիվս հայ երաժիշտների, այս տարի հանդես կգան երաժիշտներ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից եւ այլ երկրներից:

please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG