Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ընտրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու, կանխելու եւ խափանելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ընտրակաշառք տալու դեպքերին ու դրանց վերաբերյալ հաղորդումներին եւ զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումներին: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքը:
«Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը նման բնույթի հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով ձեռնարկել հնարավոր բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ՝ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բնակչության հետ բացատրական աշխատանքների միջոցով իրազեկել ընտրակաշառք ստացած անձանց` կամովին ներկայանալու եւ հանցագործությունը բացահատելուն աջակցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու քրեադատավարական հնարավորության մասին», - ասված է դատախազության հաղորդագրությունում: