Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպմանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց կոչ արեց մայիսի 6-ին ընտրություն կատարելիս համեմատել իրենց այսօրվա կյանքը 4-5 տարի առաջվա կյանքի հետ:
«Ես անկեղծորեն եմ ասում, եթե հավատում եք, գտնում եք, որ ձեր կյանքը այսօր ավելի լավ է, քան 4-5 տարի առաջ, ես ձեզ բոլորիդ կոչ կանեմ գնալ, քվեարկել Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի օգտին, ես էլ ձեզ հետ միասին: Իշխանության գնահատման չափանիշը սա է, եկել է իշխանության, ինչ վիճակով է երկիրը ստացել եւ ինչ վիճակում է հայտնվել երկիրը հաջորդ ընտրություններից առաջ: Սա է ժողովրդավարությունը: Մեզ մոտ ի՞նչ են անում. գալիս են, մուրաբա են բաժանում, հինգ հազար դրամ ընտրակաշառք են բաժանում, հանուն ինչի՞ կամ որտեղի՞ց: Ձեզ վերադարձնում են ձեզնից գողացած փողերը», - ասաց Տեր-Պետրոսյանը:
«Ես չեմ կարող ասել՝ այստեղ կգտնվի՞ մի մարդ, որ կարող է ասել, թե այսօր ավելի լավ է ապրում, քանի 4-5 տարի առաջ, կամ այսօր ավելի լավ է ապրում, քան 98 թվականին նույնիսկ: Եթե այսպիսի պարզ տրամաբանություն կա, ի՞նչ փաստարկներ պիտի բերի մի իշխանություն, որ ունեցել է արդեն 14 տարվա իշխանություն, ի՞նչ փաստարկ պիտի բերի, որ ձեզ ասի՝ հավատացեք մեզ, մենք սրանից հետո լավ կաշխատենք: Հավատացեք, որ փոխենք: Ի՞նչ պիտի փոխեք», - հարցրեց Տեր-Պետրոսյանը:
Համոզմունք հայտնելով, որ 1998-ին ու 2003-ին ժողովուրդը չի ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008-ին էլ իրեն են ընտրել, ոչ թե գործող նախագահին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց 2004-ի ապրիլի 12-ի հայտնի բախումներն ու 2008-ի մարտի 1-ը, երբ առաջին անգամ կրակեցին ժողովրդի վրա:
«Եւ սա չի ջնջվելու պատմությունից, երբեք չի մոռացվելու», - ասաց ՀԱԿ-ի առաջնորդը:
Կոնգրեսը հաստատելու է օրենքի իշխանություն, պետական բյուջե է վերադարձնելու թաքցվող, պաշտոնյաների գրպանը մտնող փողերը,կրկնապատկելու է բյուջեն, անելու է այնպես, որ մարդիկ չվախենան ոստիկանությունից, դատարաններից, քաղաքապետից, թաղապետից, գյուղապետից, խոստացավ հանրապետության առաջին նախագահը՝ ցավ հայտնելով հատկապես գյուղապետերի եւ մանկավարժների համար. - «Ես շատ ցավում եմ, որ իշխանությունները այդ մարդկանց էլ նվաստացրել, բերել է այն վիճակի, որ դարձրել է այս իշխանությունների ծառան»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի դեպ, նաեւ ներողություն խնդրեց եղեգնաձորցիներից. - «Կներեք, շատ կներեք, որ ձեր հետ հանդիպմանը մենք մուրաբա չենք բերել եւ հինգ հազար դրամանոց ընտրակաշառք չենք բերել: Դրանք բերողներ շատ կան, այնպես, որ ես վստահ եմ՝ ձեր պահեստները առատորեն կլցվեն», - ասաց նա:
ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունները որակեց իշխանափոխության համար «ճակատագրական»:
«Մի շատ կարեւոր հանգրվանում ենք, երբ մենք հնարավորություն ունենք իշխող քաղաքական ուժին Ազգային ժողովում զրկել մեծամասնությունից: Եթե այս խնդրի լուծումը մեզ հաջողվում է, ապա հաջորդ նախագահական ընտրություններում՝ կլինի հերթական, թե արտահերթ, իշխանության խնդրի լուծումը դառնում է առավել քան իրատեսական», - ասաց Ջհանգիրյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ առաջ քաշեց 30 վայրկյանում հեղափոխության իր թեզը: «Մայիսի 6-ը մղձավանջին վերջ տալու օրն է», - ասաց նա. - «Այդ հեղափոխությունը ընտրական տեղամասում է տեղի ունենալու եւ տեւելու է 30 վայրկյան, երբ դուք քվեաթերթիկը տեղամասում ստանում եք, մտնում եք քվեախուց: Այդ 30 վայրկյանը ձերն է, այդ 30 վայրկյանի ընթացքում ձեր բաժին հեղափոխությունը արեցիք»:
Եղագնաձորում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումն այնքան էլ մարդաշատ չէր: Ամբիոնից ելույթ ունեցողներն ու եղեգնաձորցիներից ոմանք հաստատեցին, որ մարդիկ խուսափում են ընդդիմության հավաքներին գալ:
Հավելենք, որ մինչ նախընտրական հանդիպումը մի խումբ գյուղացիներ Եղեգնաձոր տանող ճանապարհին սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ գառ մորթեցին նրա եւ քարոզարշավի մասնակիցների առաջ:
ՀԱԿ-ը Եղեգնաձորից շարժվեց դեպի Սյունիք: