Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերն այսօր ծեծկռտուքի պատճառ են դարձել Վրաստանի խորհրդարանում:
Խորհրդարանում իրավիճակը անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան:
«Անցյալ տարի, երբ մենք միանվագ PR ակցիա իրակացրեցինք` ճանաչելով չերքեսների ցեղասպանությունը` ես միակն էի, որ դեմ քվեարկեցի: Այն ժամանակ ես ձեզ ասում է, որ այդ նախաձեռնությունը շատ վատ ավարտ է ունենալու: Եվ երեկ ահա խորհրդարանի մոտ հավաքել էին մեր հայազգի հայրենակիցները` պահանջելով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ես ուզում եմ հարց ուղղել Վրաստանի իշխանություններին` ի՞նչ պատասխան եք տալու մեր երկրի հայազգի քաղաքացիներին», - ասել է Բաղատուրիան` չկարողանալով, սակայն, ավարտել իր ճառը:
Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնելուի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, որը վազելինով լի սրվակը շպրտել է ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ: Դրան հաջորդած ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:
Միջադեպից հետո մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայտարություններով` կոչ անելով չսրել հարաբերություններ Վրաստանի հարեւան որեւէ պետության հետ:
Վրաց խորհրդարանականների համոզմամբ, Բաղատուրիայի կոչերն իրականում պարզ սադրանք էին: Դիմելով գործընկերներին` խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն զսպվածության կոչ է արել. - «Թե' հայ ժողովուրդը, թե' ադրբեջանցիները եւ թե' Թուրքիան Վրաստանի բարեկամներն են: Այս պետություններից որեւէ մեկի հետ Վրաստանի հարաբերությունների վատթարացումը ձեռնտու կլինի միայն մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված մեկ այլ պետության», - հայտարարել է Բաքրաձեն: