«Առցանց ԶԼՄ-ների առավելությունն իհարկե տեղեկատվությունն արագ տարածելու հնարավորությունն է, սակայն խնդիրն այն է, որ այդ արագության պատճառով լրագրողները հաճախ գրում են ոչ ամբողջական եւ հավաստի ինֆորմացիա», - ասաց Նորիսը:
Նրա խոսքով, հայկական առցանց լրատվամիջոցների խնդիրը դրանց անգլերեն տարբերակների ոչ ամբողջականությունն է, եւ արտասահմանցին չի կարողանում ամբողջական պատկերացում կազմել իրադրության մասին, քանի որ հաճախ այդ հոդվածները մի քանի պարբերություն են պարունակում:
Ընտրությունների մոտենալով՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց էջերն են բացում սոցիալական ցանցերում եւ ակտիվորեն քարոզչություն են իրականցանում վիրտուալ տարածքում: Հարցին, թե արդյոք ավելի արդյունավետ է սոցիալական ցանցերի միջոցով քարոզելը, քան, օրինակ, հեռուստացույցով, Ուենդի Նորիսը պատասխանեց. - «Կարծում եմ, թեկնածուների հատկապես հեռուստաէկրանին հայտնվելու ժամանակ, օրինակ` բանավեճերի ժամանակ, երբ այն վարում է մեկնաբանը կամ լրագրողը, բազմաթիվ պարզապես հիմար հարցեր են հնչում, հարցեր, որոնք մարդկանց չեն անհանգստացնում: Այս առումով որպեսզի թեկնածուն հասկանա, թե ինչն է անհանգստացնում մարդկանց, սոցիլական կայքերում նրա այդ երկխոսությունը ընտրողների հետ շատ օգտակար կարող է լինել, քանի որ քաղաքական գոծիչները հաճախ լավ տեղեկացված չեն հանրության խնդիրներից»:
Նա հավելեց, որ սոցցանցերի խնդիրն էլ այն է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ոչ թե իրենք են վարում սեփական էջերը, այլ դա անում են նրանց օգնականները:
«Իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ հենց քաղաքական գործիչները լինեն իրենց անունից տարածվող տեղեկատվության հեղինակները եւ այն օգտագործեն ոչ թե որպես խոսափող, այլ երկխոսության միջոց», - նշեց Ուենդի Նորիսը: