«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ:
Ծառուկյանը Արարատ քաղաքում, ի պատասխան Ազատություն ռադիոկայանի` ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու մասին հարցին, ասաց. - «Ուրեմն ես ընտրությունից հետո ոչ մի բան չեմ պատկերացնում: Կախված է ժողովրդի ընտրությունից, ժողովրդի վստահությունից: Թե ժողովուրդը ինչ ընտրություն կկատարի, ում հետ հույս կկապի, նրանից էլ ժողովուրդը կպահանջի: Ես մեծ-մեծ չեմ խոսում, նորից եմ ասում, անկախ ամեն ինչից, ժողովրդի վստահությունը, հավատքը ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորությամբ պահելու է, պահպանի: Անկախ նրանից, թե ինչքան [ձայն] կհավաքենք, ես ժողովրդին սիրում եմ, հավատում եմ, ինչ էլ արել եմ, ուշադրություն եմ դարձրել, քիչ եմ արել»:
Ծառուկյանի այս խոսքերի ֆոնին ուշագրավ է ԲՀԿ-ին վերջերս անդամակցած, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որը նրա գրասենյակը տարածել է կիրակի երեկոյան:
«Մենք արդեն ընտրարշավի կես ճանապարհին ենք, եւ արդեն բավական հստակ է, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում եւ ինչպիսի այլընտրանքներ կան ձեր առաջ: Հենվելով այդ առաջարկների վրա` այդ քաղաքական ուժերին ես կբաժանեի հիմնականում երկու խմբի: Մի խումբը մեծ հաշվով ասում է, որ երկրում ամեն ինչ նորմալ է, անցած հինգ տարիներին առաջընթաց է արձանագրվել եւ որ երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա է: Այս խումբը, նույնիսկ եթե խոսում է ինչ-որ թերություններից, բարեփոխումներից, նոր ծրագրերից, տողատակում մեզ հասկացնում է, որ ստատուս քվոն լավն է, եւ դա պետք է պահել: Մյուս խումբը կազմված է այն քաղաքական ուժերից, որոնք համարում են, որ մեր այս կյանքն ու հեռանկարը անընդունելի են, երկրի վիճակը ծանր է, նախկին հինգ տարիների քաղաքականությունը արդյունավետ չէր, եւ երկրին անհրաժեշտ են լուրջ քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատկանում է այս խմբին եւ իրոք գտնում է, որ երկրի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը հեռու է բավարար լինելուց եւ շատ հեռու նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է: Մեզ անհապաղ անհրաժեշտ են քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ, որպեսզի դուք սկսեք տեսնել բարեկեցիկ եւ ապահով կյանքի հնարավորությունը», - ասված է Օսկանյանի հայտարարությունում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քարոզարշավին, ապա դրա շրջանակներում Ծառուկյանը այսօր այցելել էր Արարատի մարզ: Նա եղավ Արարատ, Վեդի, Արտաշատ ու Մասիս քաղաքներում, ուր հանդիպեց տեղի բնակիչների հետ:
Այդ հանդիպումներին նախորդում էր փոքրիկ համերգը: Այնուհետեւ ավտոշարասյունով հանրահավաքի վայր էր ժամանում ԲՀԿ առաջնորդը: Մեքենայից դուրս գալուն պես Ծառուկյանին անմիջապես շրջապատում էին տասնյակ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը նրան էր դիմում մի խնդրանքով. մարդիկ հիմնականում խնդրում էին իրենց աշխատանք տալ կամ դրամական օժանդակություն ցուցաբերել: Այսօր Ծառուկյանին դիմող կանանցից մեկը նույնիսկ նրանից գումար խնդրեց մոր մահվան «տարին կատարելու» համար:
«Այսօր արտագաղթը, անգործությունը, աղքատությունը պետք է վերջ ունենա, որովհետեւ վիճակը վատ կլինի, եւ դա հիմնական խնդիրն է մեր երկրի առջեւ ծառացած», - ելույթ ունենալով Արարատ քաղաքում` հայտարարեց Ծառուկյանը. - «Անկախ ամեն ինչից դուք գնացեք ընտրության, ընտրեք ում հավատում եք, ձեր սիրտը ում կթելադրի, ոչ մեկի պարտադրանքին մի հավատացեք, նրանք ձեր տները չեն պահելու, նրանք ձեզ եսիմինչեր չեն անելու, նրանք իրենց մասին են մտածում: Մենք տեր ենք կանգնելու ձայների համար, մեր թիմի համար: Իմ թիմակցի մազը ծռվեց, իմ մազն է ծռվելու: Ով խնդիր ունի, կարող է իմ հետ այդ հարցերը կարգավորել, որովհետեւ մենք վատ բան չենք անում: Իրոք ծանր է, դժվար է: Ծառուկյանը այն քաղաքական գործիչներից չէ, որ քաղաքականությունից դուրս գա, կկորի: Ծառուկյանը դուրս գա, ավելի հանգիստ կապրի, բայց մնում է, որ ձեր վստահությունը, հավատքը, հույսը, իրականություն դարձնի, որ ձեր դեմքերի ժպիտն ու փայլը, հավատքը երբեք չկորի», - ասաց ԲՀԿ առաջնորդը: