Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երեկ երեկոյան տեղափոխվել է «Ուկրաինական երկաթուղիներ»-ի Խարկովի հիվանդանոց` մեջքի ցավերի դեմ բուժում ստանալու նպատակով։
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայությունը, նախկին վարչապետը հիվանդանոցում բուժվելու ցանկություն է հայտնել գերմանացի բժիշկների եզրակացություններին ծանոթանալուց հետո։
Տիմոշենկոն նախկինում մերժում էր հիվանդանոցում բուժում ստանալու առաջարկը` սպասելով այս տարի ավելի վաղ իրեն զննած գերմանացի բժիշկների կարծիքին։
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ գերմանացի բժիշկները առարկություն չունեն բուժհաստատության դեմ։
Յուլիա Տիմոշենկոն անցած տարվա հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Հինգշաբթի օրը մեկնարկել է նրա դեմ երկրորդ գործով դատավարությունը` ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով. դատական առաջին նիստին նախկին վարչապետը չմասնակցեց` վատառողջ լինելու պատճառով։