Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրած տեղեկանքների, մեծամասնական ընտրակարգով թիվ 28 ընտրատարածքում միակ թեկնածուի` Գագիկ Ծառուկյանի հիմնադրամ մուտք է եղել մեկ միլիոն դրամ: Նա, սակայն, վերջին տվյալով, քարոզարշավի համար չի ծախսել ոչ մի լումա:
Ինչպե՞ս է ստացվել, որ Ծառուկյանն իր նախընտրական հիմնադրամից ոչինչ չի ծախսել, մի՞թե իր ընտրատարածքում քարոզարշավ չի իրականացնում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը. - «Իրա անունը արդեն քարոզարշավ է»:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած տեղեկանքի, որեւէ դրամ չի ծախսել նաեւ Գագիկ Ծառուկյանի խնամին` թիվ 27 ընտրատարածքում գրանցված Մուրադ Գուլոյանը:
Թիվ 4 ընտրատարածքում աչքի են ընկնում Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող Արտակ Սարգսյանի մեծադիր եւ հաճախ հանդիպող նախընտրական մեծ ցուցապաստառները: Ըստ ԿԸՀ-ին տրամադրած տեղեկանքի, Արտակ Սարգսյանի հիմնադրամ մուտքագրվել է 1 միլիոն 960 հազար դրամ, բայց այդ հսկայական պաստառների ծախսը չի երեւում ԿԸՀ ներկայացրած տեղեկանքում:
ԿԸՀ ներկայացրած տվյալներով ստացվում է, որ նախընտրական իր հիմնադրամից գումարներ չի ծախսել նաեւ թիվ 7 ընտրատարածքում գրանցված Սամվել Ալեքսանյանը: Նրա նախընտրական հիմնադրամ մուտքագրվել է 2 միլիոն 577 հազար 10 դրամ: Թիվ 7 ընտրատարածքում այսօր «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկն արձանագրեց Սամվել Ալեքսանյանի նախընտրական մեծ պաստառները, որոնց վրա նշված է նաեւ Հանրապետական կուսակցությունը:
Մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների մուտքերի եւ ելքերի մասին տեղեկանքների համաձայն, որեւէ գումար չի ծախսել նաեւ թիվ 10 ընտրատարածքում պայքարող Սարիբեկ Սուքիասյանը: Նրա հիմնադրամ մուտք է եղել 5 միլիոն դրամ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է, որ վերստուգիչ հանձնաժողովը պետք է հսկի այդ ծախսերի ու դրանց վերաբերյալ ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը: Անհրաժեշտության դեպքում թեկնածուների նկատմամբ պետք է կիրառվեն համապատասխան միջոցներ:
Մեծամասնական ընտրակարգով պայքարող 147 թեկնածուներից ամենամեծ հիմնադրամ ունեցողը թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, «Քեթրին» բարեգործական ընկերության նախագահ Արթուր Ստեփանյանն է: Նրա հիմնադրամում եղել է 9 միլիոն 970 հազար դրամ: 10 օրում նախընտրական քարոզչության համար ծախսել է 3,5 միլիոնը:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 30-ից ավելի թեկնածուների անունների դիմաց նշված է, որ նրանք նախընտրական հիմնադրամ չեն բացել: Կան թեկնածուներ, որոնք հիմնադրամ բացել են, բայց միջոցներ չեն ներդրել:
Նրանց շարքում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դեռ չի տպագրել պաստառներ ու բուկլետներ:
Թիվ 2 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը, ի տարբերություն Մհեր Շահգելդյանի, արդեն հասցրել է տեղադրել իր մեծադիր պաստառները: Ըստ ԿԸՀ ներկայացրած տեղեկանքի, Ֆարմանյանը նախընտրական քարոզչության համար արդեն ծախսել է 6 միլիոն 700 հազար դրամից ավելի գումար:
Կան թեկնածուներ, որոնք ծախսում են 100 հազարից է պակաս գումար: Թիվ 1 ընտրատարածքում Հանրապետական Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքարող, լրագրող Գայանե Առուստամյանը մեծ պաստառներ չի փակցրել, նա նախընտրում է անձամբ հանդիպել թիվ 1 ընտրատարածքի ընտրողներին եւ զրուցել նրանց հետ:
«Գումար անհրաժեշտ չէ, որպեսզի ես գնամ, թակեմ մարդկանց դռները, խոսեմ նրանց հետ: Ես ընդամենը ասում եմ` քվեարկեք ձեր խղճի մտոք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Առուստամյանը: