Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ այսօր Հայաստանում իշխող ուժը խոչընդոտում է ազատ, արդար ընտրությունների անցկացմանը:
«Եվ դա գալիս է դեռ խորհրդային կարգերից: Այնպես չէ, որ մենք նախքան այս քաղաքական ուժի` իշխանության վրա լինելը ունեինք արդար ընտրություններ: Մենք անկախության առաջին օրվանից մինչեւ այսօր միշտ ընտրությունների պրոբլեմ ենք ունեցել: Բոլոր ընտրությունների պարագայում էլ մենք ունեցել ենք խախտումներ: Դա նշանակում է, որ այն ուժը, որը իշխանություն ունի, այդ իշխանությունը պահելու համար դիմում է ամեն միջոցի: Այդ իշխանությունները նաեւ չունեն համապատասխան անհրաժեշտ ժողովրդականություն եւ իշխանությունը պահելու համար պարտավորվում են հենվել օլիգարխների վրա` իբրեւ ազդեցիկ մարդկանց, որ ունեն շրջանակ եւ տիրապետում են որոշ քվեների, հանցագործ աշխարհի վրա նույնպես, որը նույնպես ունի որոշ ազդեցություն: Եվ ինքնին իշխանությունը դառնում է նրանց ձեռքի խաղը, դառնում է նրանց հետեւորդը: Մի վիճակ ես տեսնում, որ եթե իշխանությունը ուզենա ձերբազատվել այս վիճակից, չի կարող: Բնականաբար, գործող ուժը, որ այսօր իշխանության վրա է, չի փորձում, որ իսկապես արդար ընտրություններ տեղի ունենան մեր երկրում, ուժային նախարարությունները չեն փորձում կաշառողի ձեռքը բռնել, դա նշանակում է, որ իրենք էլ ոխակալում են այս ընթացքում», - ասաց Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ` հավելելով, որ իր ասածը հավասարապես վերաբերում է Հայաստանում իշխանության ղեկին եղած բոլոր ուժերին:
«Դուք հիշում եք 1995, 1996 թվականի ընտրությունները: Դրանք իրենց տեսակով շատ ավելի մեծ խայտառակություն էին: Դա նոր երեւույթ չէ», - ասաց նա:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ Դաշնակցությունը իշխանության մաս էր կազմում, Մարգարյանը արձագանքեց. - «Նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք ամեն ընտրությունից հետո մեր գնահատականն ենք տվել ընտրությունների մասին: Եվ կարծեմ եղել ենք այնքան անկեղծ եւ այնքան լուրջ գնահատական ենք տվել, որ նույնիսկ այդ ժամանակվա ընդդիմությունը չի տվել: Նոր բան չենք ասում»:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին հիշեցրեցինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը կա դեռ անցած տարի ընդունված իշխող քաղաքական կոալիցիայի հայտարարության ներքո, ուր, մասնավորապես գրված է, որ կոալիցիայի անդամները գալիք նախագահական ընտրություններին պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը:
Հարցին, թե այստեղ հակասություն չկա՞, որ ՀՅԴ-ն միասնական շտաբի շրջանակներում` ազատ, արդար ընտրությունների անցկացման համար համագործակցում է ԲՀԿ-ի հետ եւ ասում է, որ իշխող ուժը խոչընդոտում է նման ընտրությունների անցկացմանը, սակայն նույն ԲՀԿ-ն այսօր կոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ, Մարգարյանը պատասխանեց. - «Մյուս ուժն էլ դրանից ավելի լավը չէ, մյուս ուժն էլ ասում է` սրանք մոնղոլ-թաթարներ են: Համագործակցում ենք արդար ընտրությունների համար: Ես իրականության մեջ բացի Դաշնակցությունից ուրիշ ոչ ոքի չեմ հավատում, բայց ես հարգում եմ մյուսներին եւ իրավունք չունեմ բացարձակապաշտության գնալով մերժել համագործակցության մթնոլորտը եւ ներազգային մթնոլորտը այդպես փչացնեմ: Ես պարտավոր եմ հարգել քաղաքական ուժերին` անկախ նրանից` նրանք ինչքանով են ըստ էության ինձ համահունչ կամ ոչ: Նրանք ներկայացնում են իմ ժողովրդի ինչ-որ մի մասը, եւ ես պետք է հարգեմ ժողովրդի ինչ-որ մասին: Հարգանքը տարբեր բան է, ընդունելը տարբեր բան է: Ես որեւէ կուսակցության չեմ ընտրում, թե չէ դաշնակցական չէի լինի: Ես ընտրում եմ Դաշնակցությանը»:
Մարգարյանը ընդգծեց` Դաշնակցության գոյության իմաստը Հայաստանն է ու հայ ժողովուրդը, եւ կուսակցությունն էլ ստեղծվել է այն ժամանակ, երբ վտանգված էր Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը:
«Այսօր էլ, եթե մենք փորձում ենք ընտրության մասնակցելով հասնել իշխանության, նպատակ ունենք, որ կարելի դարձնենք հայ ժողովրդի անվտանգ գոյությունը եւ ապահովենք նրա համար լիակատար զարգացման հնարավորությունը: Մենք տարբերվում ենք շատ շատերից, որովհետեւ մենք կարիերիստներ չենք, մենք ինչ-որ անձի կամ խմբակցության կարիերան ապահովելու համար չէ, որ ընտրապայքարի ենք դուրս եկել: Մենք հավատում ենք, որ մենք մեկ ընդհանուր հավաքական գործ ենք անում, եւ ոչ թե առանձին անհատների համար իշխանություն ենք փորձում ապահովել», - ասաց նա: