Մատչելիության հղումներ

Դալմայի այգիներում շինարարությունը սկսվել է


Armenia -- The former "Dalma gardens"
Armenia -- The former "Dalma gardens"

Դալմայի այգիների տարածքում նախատեսվում է կառուցել էլիտար թաղամաս, մեծ խաղատուն, զվարճանքի կենտրոն, բենզալցակայաններ եւ ճանապարհներ:

Հնագետ Արտավազդ Զաքյանը նշում է, որ Դալմայի այգիների տարածքը, որտեղ սկսվել են կառուցապատման աշխատանքները, հնագետների կողմից լուրջ չի ուսումնասիրվել, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք այդտեղ ուրարտական շրջանում կառուցված ջրանցք կա, թե՞ ոչ:

Իրավաբան Ռուզան Ղազարյանը նշում է, որ իրականում շինարարությունը վտանգ է ներկայացնում պատմամշակութային արժեք համարվող ջրանցքների համար:

Ռուզան Ղազարյանն ասաց, որ հարցումներ են ուղղարկել բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության եւ մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից հարցմանն իր պատասխան, ասվել է, որ Դալմայի այգիների տարածքը ընդգրկված չէ Հայաստանի պատմամշակութային արժեքներ համարվող հուշարձանների ցանկում:

«2004 թվականին կազմված հուշարձանների ցանկում 7.1 կետի տակ ընդգրկվել է որպես հուշակոթող «Ումեշինի» ջրանցքը», - նշում է Ռուզան Ղազարյանը, Զաքյանն էլ հավելում է. - «Մի քանի ջրանցքներ կան, որոնց տեղը հայտնի է, դրանք ընդգրկված են պատմամշակութային հուշարձանների ցուցակում»:

«Շինարարությունից առաջ պարտադիր է հնագետների եզրակացությունը, որ այդտեղ ուսումնասիրված է, եւ արդյոք պատմամշակութային իրեր կան տարածքում, թե ոչ: Դա պարտադիր պայման է, օրենքով նախատեսված», - նշեց «Սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն ու հավելեց. - «Մենք պարբերաբար հանդիպում ենք քաղաքապետներին, ովքեր հաճախակի փոխվում են, բայց խնդիրները եւ վիճակը մնում է նույնը»:

«Մենք 5 տարի է պայքարում ենք, գրություններ ենք ուղղարկում պատկան մարմիններին», - նշեց իրավաբանը եւ հավելեց, որ խնդիրը շարունակելու ենք բարձրաձայնել:

please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG