Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ավելի վաղ արած իր հայտարարությունը, թե նախագահական ընտրապայքարից հեռացրել է 10 թեկնածուների, նրանց թվում նաեւ մրցապայքարի երեք ֆավորիտներին` Եգիպտոսի նախկին փոխնախագահ, հետախուզական ծառայության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանին, «Մահմեդական եղբայրություն» իսլամիստական շարժման առաջնորդ Հայրաթ ալ-Շաթերին եւ սալաֆական պահպանողական քարոզիչ Հազեմ Աբու Իսմայիլին:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի մայիսի 23-ին եւ կխորհրդանշի իշխանության անցումը զինվորականներից քաղաքացիական անձանց:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի մայիսի 23-ին եւ կխորհրդանշի իշխանության անցումը զինվորականներից քաղաքացիական անձանց: