«Գրողների համահայկական 6-րդ համաժողովը իսկապես զուգադիպում է երկու շատ կարեւոր մշակութային իրադարձության` հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք միջոցառմանը: Ամեն երկու տարին մեկ հրավիրվող համաժողովները անց էին կացվում ամռան ամիսներին, բայց որպեսզի մեր Սփյուռքի գրողները կարողանան մասնակցել այդ երկու միջոցառումներին, ուղղակի ապրիլի 20-ին մենք նշանակեցինք բացումը: Հայտնի է, որ 21-ին մեկնարկում է արդեն գրատպության 500-ամյակի միջոցառումների շարքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Նրա փոխանցմամբ` համաժողովին հրավիրված են ավելի քան 60 գրող շուրջ 20 երկրներից. - «Աշխարհագրական քարտեզը աննախադեպ ընդլայնվել է. գրողներ են ժամանում Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Արգենտինայից, Գերմանիայից, Մերձավոր Արեւելքից»:
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար մի շարք երկրներից Երեւան կժամանեն տանսյակ գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ, ովքեր, ի թիվս այլ միջոցառումների, հայ գրողների հետ միասին կմասնակցեն երկու գիտաժողովի: Դրանցից մեկը կազմակերպում է Մատենադարանը, մյուսը` Հայաստանի գրողների միությունը:
«Մասնավորապես ուշագրավ է «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում»: Շուրջ 15 բանախոսներ տարբեր երկրներից կներկայացնեն, թե այսօր արտասահմանում մեր հայահոծ համայնքներում գրատպությունը, գրահրատարակչությունը ինչ խնդիրներ ունի: Եվ մենք յուրատեսակ գույքագրում կանենք», - նշեց Անանյանը:
Դիտարկմանը, թե Երեւանը գոնե արտաքին տեսքով առայժմ չի համապատասխանում «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» պատվավոր կոչմանը` չկան ազդագրեր, պաստառներ, գրողների դիմանկարներ եւ այլն, Լեւոն Անանյանն արձագանքեց. - «Ես էլ կուզենայի, որ այս կարեւոր իրադարձությունը դառնար մի նոր ելակետ, մի նոր սկիզբ: Առանց այն էլ մեր հանրությունը, մեր ընթերցողը որոշ չափով երես է թեքել գրականությունից, գրքից: Ամբողջ աշխարհը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնահատել է մեր գրական ժառանգությունը, որի ե’ւ տերն ենք, ե’ւ ժառանգորդն ենք: Սակայն մենք դեռ պիտի նախ ինքներս այդ ներքին վերադարձը արձանագրենք դեպի գիրքը… Ամենապատեհ առիթն է, որ աշխարհը տեսնի, որ մենք գալիս ենք «Գողթան երգերից», բայց այդ շարունակականությունը այսօր մենք փոխանցում ենք նոր սերնդին: Կուզենայի, որ ավելի համաժողովրդական բնույթ կրեր այս միջոցառումը»: