ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը տեղեկացված է ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Այդ մասին նշել է առաքելության մամուլի խոսնակ Ջուզեպպե Միլացցոն` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով կիրակի օրը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Բաբկեն Գարոյանի վրա հարձակման փաստին։
«Նշեմ, որ մեր գործելաոճի չափանիշներով, մենք դիտարկում ենք քարոզարշավի բնույթը եւ քաղաքական միջավայրը: Որքանով տեղյակ ենք, հիշյալ միջադեպը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության ներքո: Մեր դիտորդները հետեւում են այդ դեպքի կապակցությամբ առկա զարգացումներին, ինչպես նաեւ պաշտոնական մարմինների արձագանքին», - ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի խոսնակի գրավոր պատասխանում։
«Կարեւոր է արձանագրել, որ անկողմնակալ եւ փաստերի վրա հիմնված գնահատումը այն հիմքն է, որի վրա մենք կառուցում ենք մեր դիտարկման գործելակերպը: Դիտորդական առաքելությունը կտա իր գնահատականը ընտրական ողջ գործընթացի համատեքստում եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան: Մեր նախնական զեկույցը կհրապարակենք ընտրությունների հաջորդ օրը: Մինչ այդ Առաքելությունը որեւէ եզրակացություն չի անի ընտրական գործընթացների վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Ջուզեպպե Միլացցոն:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության խմբում ընդգրկված են 13 միջազգային փորձագետներ եւ 24 երկարաժամկետ դիտորդներ: Նախատեսված է, որ ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կհետեւեն ընտրությունների օրինականությանը եւ քվեների հաշվարկին:
Բացի ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներից, մայիսի 6-ի ընտրությունները դիտարկելու են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը եւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Ընտրությունները դիտարկելու են նաեւ տեղական դիտորդներ, ընդ որում, նրանց թիվը շարունակում է աճել: Շաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում էր, թե գրանցվել է 31 հասարակական կազմակերպություն, այսօր արդեն 38 գրանցված կազմակերպություն կա, իսկ տեղական դիտորդների թիվը 16 հազարից հասել է արդեն 18,5 հազարի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հավատարմագրեր ունեցող հասարակական կազմակերպությունների ցանկում են, մասնավորապես` «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիան», «Դիլնետ սերվիսը», «Շենացնենք մեր գյուղը»: