Կիրակի օրը կայացավ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ը:
Հանրությանը պարզ դարձավ 15 անվանակարգերում հաղթողների եւ 16 հատուկ մրցանակների արժանացածների անուները: «Տարվա լավագույն ռոք խումբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց The beautified project-ը:
«Մրցանակը կարեւոր է, քանի որ մենք շատ ուշ եկանք Հայաստան եւ մեզ համար շատ քաղցր է, որ հայ հողի վրա մրցանակ շահելը», - ասաց խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը:
«Անկետաներ են ուղղարկել տարբեր հեռուստա եւ ռադիո ընկերությունները եւ խնդրել են, որ նշեն իրենց կարծիքով լավագույններին 15 անվանակարգերի հավակնորդներին: Այսպես հավաքել են յուրաքանչյուր անվանակարգերում առաջադրված 3 լավագույններին, որից հետո ժյուրին քվեարկել է դրանցից մեկին: Ինձ թվում է՝ դա շատ ավելի արդար ձեւ է, քան թե նախկին տարիներինը, որ ասում էին փակ ժյուրիի է, ու չէին ասում այդ ժյուրին ով է եղել, ում է ընտրել, ում ծանոթն է», - ասաց Անդրեն:
Անդրեի կարծքիով՝ 15 անվանակարգերում հաղթողները արժանի էին այդ հաղթանակին:
«Ուրախ եմ, որ «Կատուներ»-ը շահեցին մրցանակ, իրենք իրոք արժանի էին: Ուրախ եմ «Դորիանս»-ի համար, իրենք շատ են աշխատել այս վերջին 2-3 տարում: Ուրախացա Նարինե Դովլաթյանի համար եւ մյուս նորեկների», - ասաց նա:
«Հայերը կազմակերպչական առումով միշտ էլ առաջընթացի տեղ ունեն: Ինձ թվում է, որ այս տարի համեմատաբար լավ էր կազմակերպված, բայց ինչքան նայում ենք արտասահմանյան մրցանակաբաշխությունները, երեւում է, որ առաջ գնալու ինչքան տեղ ունենք», - նշում է Անդրեն ու հավելում, որ անկախ մրցանակից իրենց համար կարեւոր է հանդիսատեսի հետ կապը:
«Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սոնա Շահգելդյանը, իսկ «Լավագույն երգիչ» անվանակարգում մրցանակի արժանացած Էրիկը նշեց, որ իր համար անակնկալ էր:
«Ցանկացած երգչի, արվեստագետի համար սպասված են նման մրցանակները: Երբ դու աշխատում ես, սպասում ես, որ դիմացինդ շնորհակալական վերաբերմունքին, քո երկրի, հեռուստատեսությաn, մշակույթի նախարարության կողմից», - ասաց երգիչը:
Էրիկը իրեն արժանի համարեց այս անվանակարգում եւ նշեց, որ մյուս տարի աշխատելու է նույն կերպ եւ ավելի շատ: «Շատ-շատ եմ աշխատել, նույնիսկ կարող եմ ասել, որ այս տարի մեկ օր հենց այնպես ինձ մոտ չի անցել», - շեշտեց նա:
«Լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը: Խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը նշեց, որ սպասված էր մրցանակը եւ կարեւոր, քանի որ շատ են աշխատել:
«Բայց մեզ համար ավելի կարեւոր է, որ մեր աշխատանքը գնահատվում է այն մարդկանց կողմից, ովքեր մեզ սիրում են: Առաջին հերթին չպետք է հիասթափեցնես նրանց», - ասաց Գեւորգյանը: